«Նրան Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնն էին սիրում». Թրամփը խոստովանել է, որ երբեք չի սիրել «դեմոկրատների հովանավոր» Հարվի Վայնշտեյնին (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն երբեք դուր չի եկել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, գրում է NBC news-ը՝ հիշեցնելով, որ Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ կինոպրոդյուսերն այժմ անազատության մեջ է, քանի որ մեղադրվում է մի քանի տասնյակ կանանց բռնաբարության, նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար:
«Ես երբեք Հարվի Վայնշտեյնի երկրպագուն չեմ եղել: Նա խոսում էր այն մասին, որ փորձելու է հաղթել ինձ ընտրություններում… Նա ինձ պարզապես դուր չէր գալիս: Նրա գործի (դատական գործ) վերաբերյալ շատ բան չգիտեմ, քանի որ անընդհատ հանդիպումների եմ, հանրավորություն չունեմ այդ ամենին հետևել»,- ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վայնշտեյնին, մասնավորապես, սիրում են դեմոկրատները:
«Միայն կարող եմ ասել, որ նրան դեմոկրատներն էին սիրում: Միշել Օբաման էր սիրում նրան: Հիլարի Քլինթոնն էր սիրում: Նա հսկայական գումարներ է տվել դեմոկրատներին, և այստեղ ինձ հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք դեմոկրաներից կպահանջեն հետ վերադարձնել այդ փողերը»,- հավելել է Թրամփը:
Ավելի վաղ դատարանը Վայնշտեյնին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի հինգ կետերից երկուսով՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մասով: Մանհեթենի շրջանային դատախազ Սայ Վենսի խոսքով՝ պրոդյուսերին 5-25 տարվա ազատազրկում է սպառնում:
Հարվի Վայնշտեյնն ամերիկացի կինոպրոդյուսեր է, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիրը: «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։
Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել էր 2018 թվականին՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը