Հայաստանը միջինից ցածր եկամուտ ունեցողների շարքում, Վրաստանն ու Ադրբեջանը՝ բարձր (լուսանկար)
Համաձայն Համաշխարհային բանկի դասակարգման 2017 թ. հրապարակված տվյալների, Հայաստանը գտնվում է միջին մակարդակից ցածր եկամուտներ ունեցող (Lower-Middle-Income Economies ($1,026 - $4,035)) երկրների ցանկում: Այդ շարքում են գտնվում նաև այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Բանգլադեշը, Սիրիան, Ուկրաինան, Մոլդովան, Ինդոնեզիան, Զամբիան և այլն:
Իսկ Հայաստանի հարևան Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են միջին մակարդակից բարձր երկրներ ունեցող երկրների ցանկում (Upper-Middle-Income Economies ($4,036 - $12,475)): Այդ ցանկում են նաև Ռուսաստանը, Թուրքիան, Արգենտինան, Իրանը: Որքան զարմանալի չթվա, անգամ Վենեսուելան է այս ցանկում, որը վերջին տարիներին գտնվում է լուրջ քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ:
Zham.am

















































