Կորոնավիրուսի պատճառով Իսրայելից ավելի քան 400 հարավկորեացի է տարհանվել
Իսրայելից չորս չվերթով մոտ 417 հարավկորեացի է հայրենիք վերադարձել: Դա տեղի էունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը կորոնավիրուսի պատճառով արգելել է Կորեայի Հանրապետության քաղաքացիներին մուտք գործել իր երկիր:
Երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսրայելում Հարավային Կորեայի դեսպանության տարածած հայտարարությանը:
Տեղեկությունների համաձայն` Իսրայելում Հարավային Կորեայի դեռևս 500 քաղաքացի է մնում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելից վերադարձած որոշ հարավկորեացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 39 հոգուց բաղկացած խումբը փետրվարի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում անցել է Իսրայելի ամբողջ տարածքով` այցելելով այնպիսի կարևոր զբոսաշրջային և կրոնական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Երուսաղեմը, Կեյսարիան, Նազարեթը և այլն:
Փետրվարի 16-ին Կորեա հասնելուն պես զբոսաշրջիկներն իրենց տներ են գնացել, և մի քանի օր անց նրանցից մի քանիսի մոտ բարձր ջերություն, հազ և վիրուսի այլ ախտանշաններ են գրանցվել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ վարակվել է մոտ 31 մարդ:
Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հարավային Կորեայից և Ճապոնիայից ժամանած բոլոր քաղաքացիների համար պարտադիր երկու շաբաթ տևողությամբ կարանտինային ռեժիմ է սահմանվել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված երկրներ ճանապարհորդած օտարերկրացիների մուտքը Իսրայել արգելվում է:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը