Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Կանանց աջակցման կենտրոնը փորձում է վարկաբեկել է ինձ հանուն իր PR-ի.Արա Խաչատրյան

Պարադոսքալ է, որ մարդու իրավունքներն ու լիբերալ արժեքներըը դրոշակ սարքող ու աղմկող կազմակերպությունները իրենց շահերի համար պատրաստ են ոտնատակ տալ ու պիտակավորել յուրաքանչյուրին: Իրական փաստերն ու այդ մարդկանց իրավունքները նրանց բացարձակ չեն հուզում:

Մասնավորապես օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի տեսանյութ, որտեղ «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպության փաստաբան Նոնա Գալստյանը կոկորդ էր ճղում, թե 4 անչափահաս երեխաների խնամակալության գործով դատական նիստից հետո, երբ իրենք փորձել են հեռանալ իրենց պաշտպանյալի՝ Նաիրա Սմբատյանի հետ միասին, երեխաների հայրը՝Արա Խաչատրյանը փակել է իրենց տաքսու ճանապարհը, հետապնդել է և խոչընդոտել է իրենց ազատ տեղաշարժին, իսկ ոստիկանությունը չի ապահովել իրենց անվտանգությունը: Ավելի ուշ արդեն նույն կենտրոնի տնօրենը ճոխացրեց տեղի ունեցածը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, թե Արա Խաչատրյանը «շատ վտանգավոր մարդ է» ու «հարձակվել է Նաիրա Սմբատյանի ու իրենց աշխատակիցների վրա»: Իրենք չեն կարողանում պաշտպանել «զոհերին», քանի որ չկա ընտանեկան բռնության մասին օրենքը, որը կօգնի այդ հարցում: Առաջին հայացքից ուղղակի իդեալական սցենար է նման կազմակերպության համար՝ ցույց տալու, թե ինչ կարևոր գործ են իրենք անում, մեղմ ասած հիմնավորելու իրենց գոյության անհրաժեշտությունը: Իսկ յուրաքանչյուր աղկմոտ գործում ներգրաված լինելը նոր գրանտներ ստանալու կարևորագույն նախապայմաններից է ու հանուն դրա կարելի է խեղաթյուրել փաստերը, վարկաբեկել մարդուն, նրան «հանցագործ» ու «բռնարար» անվանել: Կարևորը աղմկելու հնարավորություն լինի: Պատահական չէ, որ աստիճանաբար միջադեպը կենտրոնի մեկնաբանություններում վերածվեց հարձակման ու տեղի ունեցածը ավելի ահարկու դարձնելու համար փաստաբանը նաև հայտարարեց, թե իրենք ունեն կասկածներ, որ Արա Խաչատրյանի մոտ զենք կա, իսկ տնօրենն էլ իր էջում հավելեց, թե հայրն իր անչափահաս երեխաներին դրանից կրակել է սովորեցնում: Մի խոսքով «բռնարարի» լիարժեք կերպար:
Իհարկե, երևակայությունը լավ բան է, բայց նման կենտրոնների աշխատակիցները ուրիշներին անգործության կամ կանխակալ տրամադրվածության մեջ մեղադրելուց առաջ պետք է իմանան, որ իրենք էլ կարող են պատասխանատվության կանչվել կեղծ տեղեկությունների, վարկաբեկության ու մարդկանց մոլորության մեջ գցելու համար, քանի որ իրականությունը շատ հեռու է այն պատկերից, որ Կանանց աջակցման կենտրոնը փորձում է ստեղծել epress.am տխրահռչակ կայքի ակտիվ աջակցությամբ:
Ինչպես մեզ պատմեց Արա Խաչատրյանը, այս տարեսկզբին Նաիրա Սմբատյանը, առանց որևէ լուրջ պատճառի, հեռացել է տնից՝4 երեխաների խնամակալությունը թողնելով իրեն: Նա հաղորդում է տվել ոստիկանությանը, թե իբր ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից: Հարուցվել է քրեական գործ, սակայն Արաբկիրի քննչական բաժինը հետո ստիպված է եղել այն կարճել հանցակազմի բացակայության պատճառով և դադարեցվել է քրեական հետապնդումը: Այլ կերպ ասած չկա որևէ ապացույց, որ Արա Խաչատրյանը որևէ բռնարարք է կատարել: Իսկ հունվարի 25-ին Նաիրան մանկապարտեզից առևանգել է տարիքով ամենափոքրին՝տղային ու ամեն կերպ խանգարել, որ 3 քույրերը տեսնեն իրենց եղբորը, չնայած ապրիլի 5-ի դատարանը որոշում է ընդունել, որով արգելել է երեխաների տեսակցությանը խոչընդոտելը: Ավելին, ապրիլի 16-ին, երբ քույրերը հերթական փորձն են արել տեսնելու եղբորը ու նրան քաղցրավենիք փոխանցելու, ծեծի են ենթարկվել Նաիրա Սմբատյան մոր՝ Նորա Սարգսյանի ու եղբոր՝Աթրուր Սմբատյանի կողմից: Այս առթիվ Մալաթիայի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ու առկա է համապատասխան ձայնագրություն:
Իսկ հետո արդեն Նաիրա Սմբատյանը մանկահասակ տղայի հետ միասին թաքնվել է: Երկար ժամանակ ոչ հայրը, ոչ 3 քույրերը տեղեկություն չեն ունեցել, թե որտեղ է գտնվում իրենց եղբայրն ու մայրը: Ապրիլի 28-ին արդեն խնամակալությանն առնչվող դատական նիստում արդեն որպես Նաիրա Սմբատյանի փաստաբան ներկայացել է Նոնա Գալստյանը ով հետագայում պարզվեց որ աշխատում է ՛՛ Կանանց աջակցման կենտրոնում՛՛ , սակայն նա ստել է դատարանում, թե իբր Նաիրա Սմբատյանը գտնվում է իր հորական տանը, չնայած որ արդեն գտնվելիս է Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում:
Արդյունքում Մալաթիայի ոստիկանությունը ստիպված է եղել հետախուզում հայտարարել Նաիրա Սմբատյանին ու երեխային գտնելու վայրը անհայտ լինելու համար: Արդեն հաջորդ դատական նիստին Նաիրա Սմբատյանը ներկայացել է, սակայն դատարանում չի պարզաբանվել այն հարցը, թե որտեղ է ապրում ինքն ու մանկահասակ երեխան: Նաիրան դատարանի բակում էլ հրաժարվել է իր աղջիկներին ասել, թե որտեղ է իրենց եղբայրը, ովքեր են իրենց ուղեկցող կանայք:
Արդյունքում Արա Խաչատրյանը ճարահատյալ փակել է դատարանի մուտքի մոտից հեռացող տաքսու ճանապարհը՝ պահանջելով, որ ոստիկանությունը պարզի, թե մասնավորապես որտեղ է ապրում այդ պահին հետախուզման մեջ գտնվող ու դատարանի մոտից հանգիստ հեռացող Նաիրա Սմբատյանը. «Եթե ես փակած չլինեի ճանապարհը մինչ այսօր չէի իմանա, թե որտեղ է գտնվում տղաս ու ինչ պայմաններում, իսկ Կանանց աջակցման կենտրոնը այդ միջադեպը, իմ ընտանիքի ողբերգությունը օգտագործեց իր անձնական ՊՌ-ի համար ու հայտարարեց, թե ես հարձակում եմ գործել, բռնի արարք եմ թույլ տվել չնայած որևէ ապացույց ներկայացնել չի կարող: Ու իհարկե ես այստեղ տեսնում եմ իրավիճակը ըստ իրենց ճաշակի ներկայացնելու միտում: Ի դեպ, նրանք անգամ փորձեցին ներկայացնել, թե իբր ես իմ մյուս աղջիկներին բռնի ուժող եմ պահում ինձ մոտ այն դեպքում, երբ 3 աղջիկներս էլ երկու վարչական /Արաբկիր և Մալաթիա/ շրջանների խնամակալության մարմիններում, ինչպես նաև քաղաքապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնում ինքնակամ ցանկություն են հայտնել բնակվել ինձ հետ՝ նշելով, որ բազմիցս բռնության են ենթարկվել մոր կողմից: Բոլոր փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել և ի դեպ արդեն իսկ ուղարկել եմ Կանանց աջակցման կենտորն: Ավելին, եթե ինչպես իրենք են պնդում ես բռնի ուժով եմ պահում աղջիկներին, իսկ իրենք իրավապաշտպան կազմակերպություն են, ինչո՞ւ այդ պարագայում այսքան ժամանակ որևէ կերպ չեն փորձել կապ հաստատել աղջիկների հետ ու հասկանալ նրանց դրությունը, գուցե նրա՞նց էլ է վտանգ սպառնում: Նրանց տվյալները, բնակության ու դպրոցի հասցեն դատական գործում կար: Ցանկության դեպքում դժվար չէր կապվել»:
Դրա փոխարեն, ըստ Արա Խաչատրյանի, Կանանց աջակցման կենտրոնը ներկայացնող փաստաբան Նոնա Գալստյանը դատական նիստում միջնորդեց, որ նիստերը ընթանան բաց ընթացակարգով. «Բարեբախտաբար, դատարանը մերժեց: Ես թույլ չեմ տա, որ այդ կենտրոնը հանուն իր ցանկացած աղմուկի խաղա իմ աղջիկների ճակատագրի հետ ու նրանց առնչվող տեղեկությունները դառնան հանրության սեփականությանը՝ազդելով նրանց հետագա կյանքի վրա: Ինձ համար արդեն սարսափելի ցավալի է, որ իմ ընտանիքին առնչվող այս տհաճ իրավիճակը հանրայնացվեց: Ավելին, ես արդեն դիմել եմ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն ու պատրաստվում եմ դատի epress կայքին, որ հանուն սենսացիոն նյութի հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են աղջիկներիս դեմքերը՝խախտելով վարչական օրենսգրքի 189 հոդված 1 և 9-րդ կետերը:Ո՞վ է Ձեզ իրավունք տվել նման բան անել: Ի դեպ, տեսանյութից իհարկե մոնտաժված է մեր վեճը, որտեղ ես պահանջում էի լրագրողին դադարեցնել նկարահանումը: Ակնհայտ է, որ epress.am կայքի խմբագրությունը կատարում է հատուկ պատվեր, քանի որ երբ նյութը հրապարակելուց հետո ես այցելեցի նրանց գրասենյակ և էլեկտրոնային փոստի միջոցով էլ խմբագիրներին ուղարկեցի իմ անմեղությունը ապացուցող համապատասխան փաստաթղթեր, բայց միևնույնն է վերջիններս հրաժարվեցին հերքել կեղծ տեղեկատվությունը և հեռացնել տեսանյութը, որտեղ երևում են երեխաներս:
Նույն կերպ վարվել է նաև Կանանց աջակցման կենտրոնը՝ ըստ Արա Խաչատրյանի. “Իմ դեմ արված այս արշավից հետո անգամ ես փորձեցի կապ հաստատել կենտրոնի տնօրենի՝Մարո Մաթևոսյանի հետ՝ մտածելով, որ գուցե նման անսպասելի ագրեսիայի պատճառն այն, որ նրանք ամբողջությամբ չեն տիրապետում փաստերին, սակայն նա ևս հրաժարվեց կառուցողական շփումից: Ես ստիպված եմ լինելու դատի տալ այդ կնոջը իր ֆեյսբուքյան էջում առանց որևէ հիմնավոր փաստարկի ինձ վարկաբեկելու համար: Ցավոք ստիպված եմ ֆիկսել, որ այս կառույցը օգտագործում է նախկին կնոջս ծանր հոգեկան վիճակն ու ուզում պղտոր ջրում ձուկ որսալ: Սա անընդունելի է: Ես ձեռնարկելու եմ բոլոր միջոցները՝ կանխելու նրանց գործողությունները”,- եզրափակեց Արա Խաչատրյանը: