«Lydian International»-ի ղեկավարությունը կեղծ վկայություն է տվել Կանադայի դատարանում․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը բացահայտել եւ ներկայացրել է «Lydian International» ընկերության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում:
«2020թ-ի սկզբին հանրությանը հասանելի դարձան մի շարք փաստաթղթեր ու տեղեկություններ «Lydian International» ընկերության մասին, որոնք մինչ այդ հրապարակված չէին: Պատճառն այն էր, որ 2019թ-ի դեկտեմբերի վերջին Լիդիանը դիմեց Կանադայում Օնտարիոյի դատարանի պաշտպանությանը՝ ժամանակ շահելով Ամուլսարի ծրագիրը վաճառելու կամ արբիտրաժային տրիբունալում Հայաստանին դատի տալու համար անհրաժեշտ գումար հայթայթելու նպատակով, որպեսզի այդ ընթացքում պարտատերերը պարտքերի դիմաց չյուրացնեն ընկերության ունեցվածքը:
Դատարանի պաշտպանության շրջանակում նշանակվեց նաև Լիդիանի վերակազմավորման գործով զբաղվող ընկերություն՝ Alvarez and Marsal ընկերությունը, որի կայքում էլ տեղադրվեցին Կանադայի դատարանում Լիդիանի ղեկավարների վկայություններն ու մի շարք այլ կարևոր փաստաթղթեր:
Ուսումնասիրելով այս փաստաթղթերը` Հայկական բնապահպանական ճակատը բացահայտել է դատարանին ներկայացված տվյալների փաստական խեղաթյուրումներ, որոնք ցանկանում ենք մաս առ մաս ներկայացնել: Ահա առաջինը, որը վերաբերում է ՀՀ Ոստիկանությանն ու Կառավարությանը:
«Lydian International»-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և գործադիր ղեկավար Էդվարդ Սելլերսը Օնտարիոյի արդարության գերագույն դատարանին տված՝ երդմամբ հաստատված իր գրավոր ցուցմունքում (affidavit) բառացի գրում է.
«ՀՀ ոստիկանության ուժերը չեն կատարել ՀՀ դատարանների վճիռները [ճանապարհներն] արգելափակողներին հեռացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հետ կապված, իսկ ՀՀ Կառավարությունը չի ապահովել Ոստիկանության կողմից դատարանի վճիռների կատարումը՝ դրանով ավելի երկարաձգելով ապօրինի արգելափակումները»: (Affidavit of Edward Sellers, sworn December 22, 2019, para. 9.b, 44, 74-78)
Մենք, իհարկե, տեղյակ էինք ՀՀ ոստիկանության դեմ դատական գործերից և դրանց արդյունքներից, սակայն վստահ լինելու համար դիմեցինք նաև ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պաշտոնապես պարզաբանել իրավիճակը: Պատասխանից մեկ անգամ ևս պարզ դարձավ հետևյալ հայտնի ճշմարտությունը․
«Լիդիան Արմենիա» ընկերության հայցը վերաբերում էր ոչ թե շրջափակումները վերացնելուն, այլ ցուցարների ժամանակավոր տնակներն իր սեփականություն հանդիսացող տարածքից դուրս բերելուն: Ընկերությունը նշել էր աշխարհագրական կոորդինատներ, որոնք գտնվում էին իր սեփականություն հանդիսացող տարածքում, և պահանջում էր այդ կոորդինատներից դուրս բերել այդ տնակները:
Ոստիկանության աշխատակիցները, բանակցելով ցուցարարների հետ, վերամբարձ կռունկի օգնությամբ տնակները տեղափոխել են ընկերության սեփականություն հանդիսացող կոորդինատներից և տեղադրել ճամփեզրին:
Ընկերությունը գրավոր անհամաձայնություն է հայտնել ոստիկանություն՝ հայտարարելով, որ տնակները միևնույն է՝ գտնվում են իրենց պատկանող տարածքում: Սակայն չափագրման աշխատանքների արդյունքում հաստատվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ: Ուստի ՎԴ/9786/05/18 գործով կայացրած դատական ակտի պահանջները ոստիկանության կողմից ամբողջությամբ կատարվել են:
Նման կեղծ վկայությունները դատարանին ներկայացրած փաստաթղթերում բազմաթիվ են և ցավոք, ՀՀ պատկան մարմիններն իրենց նկատմամբ նման տեղեկություններին որևէ տեսանելի ձևով չեն դիմադրում կամ գոնե արձագանքում«,-ասվում է հայտարարությունում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը