Ռուս մասնագետը նշել է ապագայի ամենապահանջված մասնագիտությունները
Մոտ ապագայում ամենապահանջված մասնագիտությունները տեխնոլոգիական ոլորտում կլինեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով HeadHunter ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ջաբարովի հայտարարությանը:
«Դրանք կենսաինժեներները, կենսադեղագետները, կենսաինֆորմատիկները, խելացի միջավայրի նախագծողները, ռոբոտատեխնիկական, կիբերանվտանգության, այլընտրանքային էներգիայի ոլորտի մասնագետներն են»,- պատմել է Ջաբարովը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Նշվում է, որ այս ոլորտի մասնագետներն արդեն մեր օրերում էլ պահանջված են և գնալով նրանց էլ ավելի մեծ նշանակություն կտան:
Արդի մասնագիտությունների շարքում Ջաբարովը նաև նշել է նեյրոհոգեբաններին, ծրագրավորողներին, ինժեներ-նախագծողներին, եռաչափ տպման ինժեներներին, ճարտարագետներին և վիտուալ իրականության դիզայներներին:
«Նման կադրերի սղության պատճառով սկզբնական ժամանկներում նրանց պարտրաստ են բարձր աշխատավարձ և հրապուրիչ պայմաններ առաջարկել»,- նշել է նա:
Մասնագետի խոսքով` նոր թվային մասնագիտությունները կարելի է սովորել առցանց և ոչ առցանց դասընթացների, համալսարանների կողմից առաջարկվող հատուկ ծրագրերի, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների շնորհիվ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը