Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

«Դիցուհիների» և «Ցլերի» մեկնարկը ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում

Միգուցե, Չեմպիոնների Լիգայի այս խաղային օրվա հանդիպումները չեն առանձնանում իրենց փայլով և հնչեղությամբ, բայց դրանք արժանի են ձեր ուշադրությանը:

Պայքարի մեջ են մտնում underdog համարվող թիմերը, որոնց մեջ է հայտնվել նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը՝ «Տոտենհեմը»: Միասին փորձենք հասկանալ, թե ինչ անակնկալներ կարող են մեզ մատուցել «ետնաբեմի այս դերասանները»:

«Ատալանտա» – «Վալենսիա».

1/8 եզրափակչի ամենագունեղ զույգը չէ. սա «Ատալանտայի» առաջին Չեմպիոնների լիգան է և Գասպերինիի տղաները ամեն ինչ անելու են հաջող հանդես գալու համար: Իտալական ակումբն իր խմբում զբաղեցնում էր վերջին հորիզոնականը, սակայն, կարողացավ շտկել իրավիճակը և դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ և այժմ կարող է ավելիին հասնել: «Վալենսիան» վերջին անգամ հաջողության էր հասել 2006-07 մրցաշրջանում, երբ կարողացավ 1/8 եզրափակչում անցնել «Ինտերի» արգելքը:

Երկու թիմերն էլ կռիվ են տալու.

«Ատալանտան» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երկրորդ թիմը, որը երեք անընդմեջ պարտություններից հետո դուրս եկավ խմբից: Ավելին, Ա ՍԵրիայում Գասպերինիի թիմը 45 հնարավոր միավորից՝ 18-ը վաստակել է խաղի ընթացքում պարտվելիս: Թիմը կարողանում է փոխել հանդիպման ընթացքը, բեկել անհաջող ընթացող խաղի կորագիծը: Նման ունակություններով կարող է պարծենալ նաև «Վալենսիան», որը խմբային փուլի վերջին խաղում հաղթեց «Չելսիին»(0:1) և մրցակցի հարկի տակ տարած այս հաղթանակը փլեյ-օֆֆ-ի ճանապարհ հարթեց «չղջիկների» համար:

Երկուսն էլ հաջող են հանդես գալիս թոփ ակումբների դեմ և դժվարություններ են ունենում ետնապահների դեմ պայքարում: Սա միջակ ակումբներին բնորոշ սինդրոմ է, որը բուժվում է միայն տարիների փորձով:

Միևնույն ժամանակ, պետք է նշել նրանց մեջ առկա տարբերությունները: «Ատալանտան» սիրում է խաղալ կայծակնային հակագրոհներով: Խփած գնդակների քանակով թիմը զբաղեցնում է երկրորդ տեղը թոփ 5 առաջնություններում, անցկացրած 24 խաղում՝ դառնալով 63 գոլի հեղինակ:

Իսկ ահա «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը նախընտրում է կոմբինացիոն խաղաոճը՝ կարճ փոխանցումներ, գնդակի վերահսկողություն ու մանրակրկիտ գծագրված գրոհներ:

Երկար էստաֆետում Սելադեսի թիմը չի տպավորում (0:3 `«Այաքսից», ոչ-ոքի «Լիլի» դեմ տնային խաղում ), սակայն, իրապես կարևոր հանդիպումներում իսպանական ակումբը ցույց է տալիս իր ողջ ներուժը:


Լա Լիգայի այս մրցաշրջանում «Վալենսիան» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: «Ատալանտան» Ա ՍԵրայի այս առաջնությունում ունի 45 միավոր և գտնվում է 4-րդ գոտում: Երկու թիմերն էլ շարունակում են լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարը:
Աշնանը «Ատալանտային» հետապնդում էին անվերջանալի թվացող վնասվածքները: Սակայն, դրանք արդեն անցյալում են և Գասպերինիի թիմը լիովին պատրաստ է առաջիկա խաղին:


Դուվան Սապատա, Յոսիպ Իլիչիչ , Ալեխանդրո Գոմես. այս անունները պատված չեն գլամուրային փայլով, բայց այս տղաները գիտեն իրենց անելիքը: Դրա վառ օրիակը Իլիչիչն է, ով Ա Սերիայի այս մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ:

Ի տարբերություն իտալական ակումբի, «Վալենսիան» չկարողացավ խուսափել վնասվածքներից: Գաբրիել Պաուլիստայի որակազրկումը և Էզեկիել Գարայի լուրջ վնասվածքը ծանր հարված են հասցնում «չղջիկների» պաշտպանությանը: Դժվար է ասել, թե արդյո՞ք Մանգալան և Դիակաբին կկարողանան դիմակայել «Ատալանտայի» արագաշարժ հարձակվողերին:

Միգուցե, Վալենսիան ներկայացնող թիմին օգնի այն հանգամանքը, որ հանդիպումը կայանալու է Միլանում (Բերգամոյի մարզադաշտը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի չափանիշներին):

Մի բան հստակ է՝ մենք ականատես ենք լինելու 1/8 եզրափակչի ամենակոլորիտային հակամարտություններից մեկին:

«Տոտենհեմ»-«ՌԲ Լայպցիգ».

Հատկանշական է, որ նախկինում թիմերը եվրագավաթներում չեն հանդիպել միմյանց: Պետք է նշել, որ մրցակիցները լավ տրամադրությամբ են մոտենում այս հանդիպմանը, քանի որ երկուսն էլ հաղթանակներ տոնեցին ներքին առաջնություններում: «Տոտենհեմը» գերազանցեց «Աստոն Վիլային» (3:2), իսկ Նագելսմանի թիմը տանը ջախջախեց Բրեմենի «Վերդերին»`3:0:

Հասկանալի է, որ երկու ակումբներն էլ հաղթելու մեծ ցանկություն ունեն: Մասնավորապես, «Տոտենհեմը» դեմ չի լինի կրկնել նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի արդյունքը (լոնդոնցիները հասան եզրափակիչ), իսկ «ՌԲ Լայպցիգը» ցանկանում է պատմություն կերտել՝ առաջին անգամ դուրս գալով 1/4 եզրափակիչ:


Կարելի է ենթադրել, որ «Տոտենհեմը» խաղի առաջին րոպեներից կնետվի առաջ` փորձելով դառնալ արագ գոլի հեղինակ: Իհարկե, «ՌԲ Լայպցիգն» էլ չի պատրաստվում միայն պաշտպանվել, քանի որ «ցուլերը» նույնպես փորձել և զգացել են մրցակիցների «արյան համը»: Սպասվում է, որ խաղը առատ է լինելու վտանգավոր պահերով: Եվ սա մենք ասում ենք մի խաղում, որտեղ թիմերից մեկի մարզիչը Ժոզե Մոուրինյուն է: Այո, «ՌԲ Լայպցիգը» կստիպի պորտուգալացուն մի պահ հրաժարվել իր պաշտպանողական ֆուտբոլից:

«Տոտենհեմը» վերջին 7 հանդիպումներից 5-ում հաղթել է, իսկ երկուսը ավարտել է ոչ-ոքի. և սա առանց Քեյնի:

«Կեղծ 9» համարի դերը խաղում է Լուկաս Մոուրան : Սակայն, Մոուրինյուի իրական գլխացավանքը` Սոն Հին-Մինի վնասվածքն է: Սոնը խաղ ստեղծող, կառուցող ֆուտբոլիստ է, ում կարիքը լոնդոնյան ակումբը շատ կզգա:


Հարձակման գծի խնդիրները պորտուգալացին կարող է չեզոքացնել խաղադաշտի կենտրոնը վերահսկելու օգնությամբ: Այս գոտում կարևոր դեր կարող է խաղալ փորձառու Յան Վերտոնգենը:

Գերմանական «ցուլերը» անհաջող սկսեցին տարին և զիջեցին Բունդեսլիգայի առաջին հորիզոնականը: Վերջին 5 հանդիպումներից 2-ում նրանք չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ:

Այս ամենին գումարվում է նաև Դայո Ուպամեկանոյի կորուստը, ով Յուլիան Նագելսմանի տակտիկական դասավորությունում առանցքային դեր ունի: Թիմին չեն կարողանա օգնել նաև Կևին Կամպլը, Իբրաիմա Կոնատեն և Վիլի Օրբան:

Երկու թիմերն էլ խոցելի կետեր ունեն պաշտպանությունում: Եթե հյուրերը կադրային խնդիրներ ունեն, ապա տանտերը խաղակցվածության պակաս են զգում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու թիմերն էլ խաղադաշտը չեն լքում առանց գոլերի, կարող ենք գոլառատ հանդիպման հույս ունենեալ: Իսկ թե ով կհաղթի այս մենամարտում, կպարզենք այսօր` կեսգիշերից հետո:

Նարեկ Գրիգորյան

armsport.am