Սիրիային հումանիտար աղետ է սպառնում․ Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը կարծում է, որ Գերմանիան տարածաշրջանային հակամարտություններում եւ աղետներում կարող է ավելի նկատելի դեր խաղալ, այդ թվում՝ ռազմական։ Այս մասին նա հայտարարել է Մյունխենյան անվտանգության համաժողովում, հայտնում է DW-ն։
Գերմանական ԱԳՆ ղեկավարն արտահայտվել է սիրիական Իդլիբում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ «Մենք շատ ենք վախենում, որ այնտեղ հումանիտար աղետ տեղի ունենա եւ փախստականների թիվը մեծանա, ինչը ոչ մեկին պետք չէ»,- հայտարարել է նա։ Համաժողովի կուլիսներում Մաասը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հետ, որոնց ժամանակ քննարկել է իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում։
Մաասը կոչ է արել Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը Բաշար Ասադի կառավարության վրա, որին աջակցում է Ռուսաստանը։ Թուրքական զորքերը պայքարում են տարածաշրջանում գրոհայինների կողմից։ Չավուշօղլուն եւ Լավրովը նույնպես հանդիպել են Մյունխենում՝ փակ դռների հետեւում։ Նրանց հետագա բանակցությունները կանցկացվեն փետրվարի 17-ին։
Մյունխենյան համաժողովում կիրակի օրը պլանավորված է նիստ Լիբիայում իրավիճակի հարցով՝ 12 երկրների պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել հունվարի 19-ին՝ Բեռլինի գագաթաժողովում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Բիզնեսը գտել է հուսալի մատակարարման շուկաներ․ Հորմուզի փակման տնտեսական հետևանքները
Բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ