ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվեն
«Փաստի» տեղեկություններով՝ իշխանական վերնախավում խոսք է գնացել Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ ոստիկանությանը միացնելու մասին: Կառուցվածքային այս փոփոխության արդյունքում ոստիկանությունը կդառնա նախարարություն: Սակայն որոշվել է կառուցվածքային փոփոխությունների այս փուլում բավարարվել միայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի հաստիքը կրճատելով: Իսկ այս ոլորտների միավորումը որոշել են իրականացնել 2018–ի մարտից հետո: Միով բանիվ, կունենանք Ներքին գործերի նախարարություն:
Մանրամասները` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































