Մեքսիկացի հնագետներին հաջողվել է մայաների ճանապարհով անցնել հանդերձյալ աշխարհ
Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցներին հաջողվել է թափանցել, այսպես կոչված, ստալագմիտների տաճար, որը գտնվում է Պլայա դել Կարմեն հանգստավայրային գոտու քարանձավային համալիրներից մեկում: Մայա ցեղի հնդկացիները այս վայրը համարում էին անդրշիրիմյան աշխարհի մուտքը, փոխանցում է Planet- today-ը:
Քարանձավը, որտեղ գտնվում է ստալագմիտների տաճարը, մեծ ստորգետնյա ցանցի մասն է, որի մեջ թաքնված են ահռելի թվով հնագիտական օբյեկտներ: Այստեղ մեծածավալ պեղումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին:
Մայաների առասպելներում տաճարը համարվում է հանգուցյալների ստորգետնյա թագավորության դարպասները: Մայաները հավատում էին, որ այստեղ են ծնվել աստվածները, որոնք հովանավորում էին բերքատվությունը, առեւտուրը եւ բնական պաշարները: «Խոսքը մայաների համար սրբազան տաճարի մասին է: Այս փաստն են մատնացույց անում մեծաթիվ ասպեկտներ՝ ե՛ւ մեծ թվով հնագիտական գտածոները, ե՛ւ հնագույն ավանդություններում տաճարի հիշատակումները, ե՛ւ քարանձավի պատերին նկարները»,- նշում են մեքսիկացի հնագետները՝ հավելելով, որ ներկայումս ստորգետնյա համալիրի մի մասը ջրածածկ է եղած, ինչը հետազոտությունը դժվարացնում է:
Կարծիք կա, որ մայաները «ստորգետնյա աշխարհի» դարպասները ստեղծել են այն պատճառով, որպեսզի գլոբալ խնդիրներ լուծեն, որոնց բախվել է նրանց քաղաքակրթությունը: Հնդկացիները հավատում էին, որ ստորգետնյա թագավորությունից աստվածներին նվիրաբերությունները կարող էին իրենց զերծ պահել երաշտից, ինչի հետեւանքով մայաների քաղաքների թիվը սրընթաց կրճատվում էր:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Բիզնեսը գտել է հուսալի մատակարարման շուկաներ․ Հորմուզի փակման տնտեսական հետևանքները
Բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ