ՈւԵՖԱ-ն հերքում է. Չեմպիոնների լիգայի խաղերը չեն անցկացվի հանգստյան օրերին
ՈւԵՖԱ-ն հերքել է այն տեղեկատվությունը, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի խաղերը կարող են անցկացվել հանգստյան օրերին:
«ՈւԵՖԱ»-ն մտադիր չէ ՉԼ-ի 1/4 և 1/2 եզրափակիչների խաղերն անցկացնել հանգստայն օրերին: Միայն եզրափակիչն է անցկացվում և կանցկացվի հանգստյան օրը»,- ասվում է կազմակերպության մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «France Football»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլի խաղերը՝ սկսած 2021 թվականից, հնարավոր է՝ տեղափոխվեն շաբաթ և կիրակի օրերին:
2009/10 մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղն անցկացվում է շաբաթ օրերին:
Ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որտեղ կմրցեն «Ռեալն» ու «Յուվենտուսը», տեղի կունենա հունիսի 3-ին Քարդիֆում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում