Ինքնաթիռի ուղևորը սկսել է ծամել սեփական հեռախոսը և խափանել է դեպի Իսլանդիա չվերթը
Easy Jet ավիաընկերության ուղևորներից մեկն ինքնաթիռում չափից շատ ջին է խմել և սկսել է ծամել իր հեռախոսը, ինչի արդյունքում օդաչուները ստիպված են եղել փոխել երթուղին: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
44-ամյա Մեթյու Ֆլաերթին Անգլիայից պետք է մեկներ Իսլանդիա, սակայն խափանել է թռիչքն իր անադեկվատ պահվածքի պատճառով: Սկզբում նա սկսել է վիրավորել բորտուղեկցորդներին ու սպառնացել է սպանել նրանց, հետո սկսել է ծամծմել իր հեռախոսը:
Բորտուղեկցորդների խոսքով` իրենք անհանգստացել են ստեղծված իրավիճակից և վախեցել, որ ուղևորը կվնասի իրենց:
Ուղեկցորդները տեսել են, թե ինչպես է Ֆլաերթին հանել հեռախոսը և սկսել քանդել այն` ընթացքում վնասելով իրեն, ինչից հետո հեռախոսի մասերը դրել է բերանը, իսկ մարտկոցը նետել նստարանին: Մարտկոցը սկսել է ծխալ:
Ինքնաթիռի գլխավոր օդաչուն որոշել է ուղղությունը փոխել դեպի Էդինբուրգի օդանավակայան, որտեղ ոստիկանները Ֆլայերթին ինքնաթիռից բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:
Դատարանում ուղևորն ընդունել է մեղքը` թռիչքի անվտանգությանը սպառնալու մասով: Նրա դատավճիռը կկայացվի մարտին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը