Հեղեղված քաղաքներ եւ տապալված ծառեր. Եվրոպայում մոլեգնող փոթորիկը՝ լուսանկարներով
«Կիարա» փոթորիկը գիշերը հարվածել է Կորսիկային, որտեղ իշխանությունները հայտարարել են վտանգի նարնջագույն մակարդակի մասին: Քամու արագությունը հասնում է ժամում 220 կմ-ի: Հատկապես բարդ իրավիճակ է Պիետրակորբա շրջանում, որտեղ արդեն ոչնչացվել է անտառի 70 հեկտար տարածք, հաղորդում է Euronews-ը:
Նորմանդիայում 15 հազար տուն մինչ այժմ մնում է առանց էլեկտրականության: Ֆրանսիայում առնվազն 2 մարդ է զոհվել, 30 մարդ վնասվածք է ստացել:
Նախօրեին երկրի հյուսիսում քամին այնքան ուժգին է եղել, որ մայրուղու վրա բեռնատար է շրջվել:
Գերմանիայում, որտեղ արդեն հայտնել են 7 զոհի մասին, փոթորիկն անվանում են «Սաբինա»: Գերմանիայի մի շարք քաղաքներում խախտվել է երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը:
Շվեյցարիայի հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում մետեոծառայությունները զգուշացնում են ձնաբքի մասին:
«Սաբինան» հասել է նաեւ Լեհաստան, որտեղ հայտնել են տանիքի փլուզման հետեւանքով 3 զոհի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանումների մասին: Նման իրավիճակ է նաեւ Չեխիայում, որտեղ առանց էլեկտրականության է մնացել մոտ 230 հազար ընտանիք:
Միեւնույն ժամանակ, Բրիտանիայում եւ Իռլանդիայում բնակիչները փորձում են վերացնել տարերային աղետի հետեւանքները:
Ձմեռը դեռ չի ավարտվել, եւ մոտակա ժամանակներս ձնաբուք է սպասվում նաեւ Բրիտանիայում եւ Իռլանդիայում:






















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը