Գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք ռազմաբազա այցելելությունը հնարավոր չէ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք ռազմաբազա այցելելությունը հնարավոր չէ:
Ինջիրլիքում գտնվում է Գերմանիայի 250 հոգանոց զորախումբը, որին պարբերաբար այցելում են գերմանացի պատգամավորները: Սակայն թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության պատճառով Թուրքիան հրաժարվում է Գերմանիային իր զինվորականներին տեսակցելու թույլտվություն տրամադրել:
Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն իր հայտարարությունը բացատրել է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքով:
«Խնդիրներ կան Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքում: Նկատել ենք, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի դեմ յուրաքանչյուր նախաձեռնություն: Նման պայմաններում հնարավոր չէ, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացենք գերմանացի խորհրդարանականների առջև»:
Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի նախատեսվում է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելի այցը Թուրքիա: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ գերմանացի գործընկերոջ հետ կքննարկվեն երկու երկրների միջև առաջացած խնդիրները և, եթե գերմանական կողմը դրական քայլեր անի, Թուրքիան կվերանայի Ինջիրլիքի հարցում իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների այցելել Ինջիրլիք ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան իր հերթին հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով