Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

ՀՀ-ից դուրս է եկել 1,5 մլրդ դոլար. ո՞ւր են գնացել այդ գումարները

168.am-ը գրում է․ «Մինչ կառավարությունը «հեղափոխությունից» հետո հույսով սպասում է, որ ներդրումները կգան Հայաստան, ֆինանսական միջոցների արտահոսքը մեր երկրից մեծ թափով շարունակվում է։ Անցած տարի Հայաստանից դուրս է բերվել գրեթե 1,5 մլրդ դոլար։ Խոսքը միայն քաղաքացիների կողմից և միայն բանկային համակարգով գնացած գումարների մասին է։

Թե որքա՞ն փող է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով, պաշտոնական վիճակագրություն չկա։ Չնայած, փորձագիտական գնահատականներով, դրանք փոքր գումարներ չեն և հասնում են գրեթե բանկային փոխանցումներին։

Եթե իրականում այդպես է, ապա ստացվում է, որ Հայաստանից ահռելի գումարներ են դուրս գալիս։ «Հեղափոխությունը» ոչ միայն չկասեցրեց այդ հոսքը, այլև մի բան էլ արագացրեց։

Այնպես չէ, որ նախկինում ֆինանսական միջոցների արտահոսք չկար։ Իհարկե կար։ Բայց ծավալները, առավել ևս՝ աճի տեմպը շատ ավելի փոքր էր։ Այն արագացավ հատկապես վերջին 2 տարիներին։ 2 տարում արտահոսքը Հայաստանից ավելացել է 465 մլն դոլարով։ Աճն անցնում է 47 տոկոսից։

Անցած տարի ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր հասել են ավելի քան 1 մլրդ 454 մլն դոլարի։

Ինչպես սիրում է ասել վարչապետը՝ սա աննախադեպ ցուցանիշ է։ Նախկինում երբևէ Հայաստանից այդքան գումար դուրս չէր եկել։ Միայն 2019թ. ընթացքում բանկային փոխանցումներն ավելացել են ևս 266 մլն դոլարով։

Ո՞ւր և ինչո՞ւ են գնացել այդ գումարները, խնդրի մեկ այլ կողմն է։ Փաստն այն է, որ դրա հետևանքով տնտեսությունը լուրջ ֆինանսական ռեսուրս է կորցրել։

Նպաստավոր պայմանների դեպքում այդ գումարները կարող էին մնալ ներքին տնտեսության մեջ և ծառայել տնտեսության ակտիվացմանը։ Առավել ևս, փոխարինել արտաքին և, հատկապես՝ ուղղակի ներդրումներին, որոնց ծավալներն առանց այդ էլ քիչ են։ Բայց դրանք նախընտրել են դուրս գալ երկրից։ Ու դրա համար կարող են բազում պատճառներ լինել։

Վերջին շրջանում ընդունված է ասել, որ ֆինանսական միջոցների ահռելի արտահոսքը Հայաստանից կապված է տրանսպորտային միջոցների ներմուծման հետ։ Իրականում այդ գործոնն ունեցել է իր անմիջական դերակատարությունը ֆիզիկական անձանց փոխանցումների վրա։ Բայց միամտություն է կարծել, որ արտահոսքը բացառապես դրա հետևանք է։ Արտահոսքի ծավալները մեծ են եղել նաև այն բանից հետո, երբ գրեթե դադարեցվել էր դրսից տրանսպորտային միջոցների ձեռքբերումը։

Ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ֆինանսական միջոցների արտահոսքի ընդամենը մի մասն է և ոչ ամենամեծ մասը։ Դրա հետևանքը կարող էր լինել առավելագույն 4-5 հարյուր միլիոն դոլարի չափով։Իսկ ո՞ւր են գնացել մյուս գումարները։ Խոսքը գրեթե 1 մլրդ դոլարի մասին է։

Այս հարցի պատասխանը բաց է։ Կարելի է, իհարկե, որոշակի ենթադրություններ անել, բայց դրանից շատ բան չի փոխվում։ Այդ գումարները դուրս են եկել երկրից և գնացել են ֆինանսավորելու այլ երկրների տնտեսությունները։

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կապիտալը չի վստահում ներքին տնտեսությանը, որ «հեղափոխությունից» հետո անվստահությունը խորացել է, նվազել է հավատը ներքին տնտեսության նկատմամբ։ Նման ենթադրությունների համար, անշուշտ, հիմքեր կան։ Իշխանափոխությունից հետո ինչեր ասես, որ չի կատարվում տնտեսության մեջ։ Քաղաքական անկայունությունն ու լարվածությունն այսօր էլ լուրջ ռիսկեր են պարունակում տնտեսական հատվածի համար։ Նման պայմաններում կապիտալը չի կարող իրեն հանգիստ զգալ, կարևոր չէ՝ դա կլինի ներսի՞, թե՞ դրսի։

Զարմանալի չէ, որ զուտ ներդրումային կապիտալն էլ է դուրս գալիս երկրից։ Ներքին տնտեսության մեջ առկա մաքուր ներդրումները կրճատվում են։

Ֆինանսական միջոցների արտահոսքը շատ հաճախ ուղղակի կապ ունի արտագաղթի հետ։ Մարդիկ հեռանում են երկրից՝ իրենց հետ տանելով նաև իրենց կապիտալը։ Անցած տարի Հայաստանից արտագաղթել է ևս 16 հազար մարդ։

«Հեղափոխությունը» չկանգնեցրեց այդ պրոցեսը։ Այսօր էլ արտագաղթը ոչ պակաս տեմպով շարունակվում է։ Հույսերը, որ իշխանափոխությունից հետո ապրելու և աշխատելու պայմանները երկրում արագ լավանալու են, հեքիաթ էին։ Դրանք չեն արդարանում և չէին էլ կարող արդարանալ։

Սպասումների չիրականացումը կապիտալի արտահոսքի պատճառներից ևս մեկը կարող էր լինել։

Կան նաև զուտ առևտրային գործոններ։ Երբեմն այս ճանապարհով իրականացվում են ոչ միայն տրանսպորտային միջոցների, այլև այլ ապրանքների ներմուծումներ։

Բոլոր դեպքերում, ֆինանսական միջոցների արտահոսքն ի վնաս երկրի տնտեսության է։ Գնալով նվազում է ֆիզիկական անձանց փոխանցումների դերը ներքին տնտեսության զարգացումների գործում։ Անցած տարի այս հատվածում ձևավորված մաքուր հոսքերը կազմել են ընդամենը 504 մլն դոլար. դրսից մուտք եղած 1 մլրդ 958 մլն դոլարի դիմաց՝ ներսից գնացել է 1 մլրդ 454 մլն դոլար։

Պայմանավորված ակտիվ արտահոսքով՝ տրանսֆերտային շուկայի մաքուր մուտքերը շարունակել են կրճատվել։ Ավելի քան 92 մլն դոլար պակաս գումար է մնացել ներքին տնտեսության մեջ։ Այն ևս 15 տոկոսով կրճատվել է։

Մինչդեռ, ոչ վաղ անցյալում այս հատվածից Հայաստանի տնտեսությունը հսկայական ֆինանսական ներարկում էր ստանում։ 2011-2014թթ. ֆիզիկական անձանց փոխանցումների մաքուր մուտքերն անցնում էին 1 մլրդ դոլարից։ Մասնավորապես, 2013թ. այն ընդհուպ մոտեցել էր 1,5 միլիարդի։ Հիմա հազիվ 500 միլիոնի է հասնում։ Ու հիմնական պատճառը ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացումն է։

Այնպես չէ, որ դրսից կատարված փոխանցումները պակասել են։ Անցած տարի դրանք ավելացել են շուրջ 10 տոկոսով՝ ընդհուպ հասնելով 2 մլրդ դոլարի։ Բայց անգամ այդ պայմաններում՝ ներքին տնտեսությունն այս հատվածում «կորուստներ» է ունեցել։

Հայաստանից գումարների արտահոսքի ուղղությունները տարբեր են։ Շարունակում է մեծ մնալ Ռուսաստանի մասնաբաժինը, չնայած անցած տարի այն չի ավելացել, ընդհակառակը՝ մի բան էլ կրճատվել է։ Դրանով հանդերձ՝ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները ՌԴ կազմել են շուրջ 426 մլն դոլար։ Եվս 275 միլիոն գնացել է Միացյալ Նահանգներ»։