Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել են «Մանչեսթեր Սիթիի» եւ «Բորուսիայի» մասնակցությամբ խաղերը
Անգլիայում եւ Գերմանիայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 9-ին հետաձգվել է երկու հանդիպում։
Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» հանդիպումը «Սիարա» մրրիկի պատճառով տեղափոխվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Անցկացման նոր ժամկետի մասին որոշում դեռ չկա։
Գերմանիայի առաջնությունում փետրվարի 9-ին տեղի չի ունենա 21-րդ տուրի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Քյոլն» հանդիպումը։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մյոնխենգլադբախի քաղաքային իշխանության հետ խորհրդակցելուց եւ եղանակի տեսության ուսումնասիրությունից հետո որոշել են ռիսկի չդիմել եւ երկրպագուների անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով տեղափոխել հանդիպումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը