Հոլիվուդում հուղարկավորել են լեգենդար դերասան Քըրք Դուգլասին (լուսանկարներ)
Լոս Անջելեսի Ուեսթվուդ Մեմորիալ գերեզմանատանը հուղարկավորել են հոլիվուդյան լեգենդար դերասան Քըրք Դուգլասին, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արարողությանը ներկա են եղել նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Աղբյուրը նկատում է, որ աստղերից հուղարկավորությանը ներկա է եղել օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:
Հարյուրերեքամյա դերասանի հուղարկավորության արարողությունն անցկացրել է ռաբբի Դևիդ Ուոլփը, որը վերջին քսանհինգ տարվա ընթացքում Դուգլասի հետ հրեական հոգևոր տեքստեր էր ուսումնասիրում:
ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում 103 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը:
«Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ էր, կինեմատոգրաֆի «ոսկե դարի» ներկայացուցիչ»,-ասել էր հանգուցյալի որդին՝ դերասան Մայքլ Դուգլասը: Նրա խոսքով` Քըրք Դուգլասը հիանալի է ապրել իր կյանքը և կինեմատոգրաֆում ժառանգություն է թողել եկող սերունդների համար:
Քըրք Դուգլասը (իրական անունը` Իսեր Դանիելովիչ) կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը:
Դուգլասը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում 1916 թվականի դեկտեմբերի 9-ին` Ռուսական կայսրությունից եկած գաղթականների ընտանիքում: Իրական անունը նա փոխել է քոլեջում սովորելու տարիներին: Քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ընդունվել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա: Երկրորդ համաշխարհայինի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմում:
Ծառայությունից հետո սկսել է խաղալ թատրոնում և նկարահանվել գովազդներում: Կինոյում նրա դեբյուտը եղել է 1946 թվականին` Լյուիս Մայլսթոունի «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» ֆիլմում: Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Դուգլասը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում առանձնանում են Ռիչարդ Ֆլեյշերի «20 000 լյո ջրի տակ», Վինսենթ Մինելլիի «Կյանքի ծարավ» (այս ֆիլմում Վինսենթ Վան Գոգի դերի համար Դուգլասը «Ոսկե գլոբուս» է ստացել), ինչպես նաև Սթենլի Կուբրիկի «Փառքի արահետներ» և «Սպարտակ» ֆիլմերը:
1996 թվականին Դուգլասն «Օսկար» մրցանակ է ստացել կինեմատոգրաֆում 50-ամյա ստեղծագործական և բարոյական ջանքերի համար, իսկ 2001 թվականին ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...