Գլոբալ օվկիանոսային հոսքերն ուժեղանում են կլիմայական փոփոխությունների պատճառով
Գլոբալ օվկիանոսային հոսքերը ոչ միայն որոշում են Երկրի կլիման, այլ նաեւ կախված են կլիմայական փոփոխություններից: Այս Science Advances-ում գրում են գիտնականները՝ ուշադրություն դարձնելով վերջին տասնամյակում օվկիանոսային հոսքերի ուժեղացմանը:
ՉԺՀ գիտությունների ակադեմիայից Շիցզյան Հուն, որը գլխավորել է Չինաստանից, Ավստրալիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը, հայտնել է, որ ամեն 10 տարին մեկ 15 տոկոսով աճում է օվկիանոսային հոսքերի էներգիան: Այդ փաստն ազդում է կլիմայի վրա, հաղորդում է Planet-today-ը:
«Մենք հավաքել ենք ուսումնասիրությունների արդյունքները, ապա դրանց հիմքով համակարգչային մոդելավորում ստեղծել, որը ցույց է տվել, որ 1990-2013 թվականները Համաշխարհային օվկիանոսի հոսքերի էներգիան ամեն տասնամյակը մեկ աճել է 15 տոկոսով: Խոսքը հոսքերի զգալի ուժեղացման մասին է, որը չի կարող չանդրադառնալ մոլորակի կլիմայի վրա»,- ասել է Հուն՝ նշելով, որ մարդկությունը պետք է որոշի երեւույթի հետեւանքները:
Եթե գիտնականները հաշվարկներում սխալներ չկան, եւ հոսքերն իրականում ուժեղանում են 15 տոկոսով, ապա գլոբալ տաքացման ազդեցությունն ավելի լուրջ կարող է լինել, քանի մինչ այժմ համարվում էր: Ամենամեծ վտանգն այն է, որ այդ ֆենոմենն ինքին կարող է արագացնել տաքացումը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը