Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանից 172 ուղևորով ժամանած ինքնաթիռը
Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը, հայտնում է lenta.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ին: Իսրայելական F-16 կործանիչները «երկինք-երկիր» դասի հրթիռներով հարվածներ էին հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ: Հենց այդ ժամանակ վայրէջք էր կատարում Թեհրանից ժամանած Airbus-320 օդանավը՝ 172 ուղևորով:
Հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում:
Նշվում է, որ հրթիռակոծմանն ի պատասխան սիրիական կողմը «թշնամու մի քանի թիրախ է խոցել»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը