«Բոլորին բանտախուց տանել». Լուկաշենկոն կարգադրել է «կաշառակերներ» տեղափոխող ինքնաթիռին փոխել ուղղությունը և վայրէջք կատարել այլ քաղաքում (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ մեկնաբանել է երկրի շաքարի գործարանների տնօրենների ձերբակալությունը, հայտնում է БЕЛТА պետական գործակալությունը:
Հունվարի 24-ին «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը Մինսկից Մյունխեն կանոնավոր չվերթ է իրականացրել, սակայն ճանապարհին օդանավը փոխել է ուղղությունն ու վայրէջք կատարել բելառուսական Գրոդնո սահմանամերձ քաղաքում:
Դրանից հետո, ուղևորների խոսքով, համազգեստով մարդիկ են մտել ինքնաթիռ, մի շարք ազգանուններ են կարդացել և սրահից որոշ մարդկանց դուրս բերել: Օդանավի հրամանատարը կատարվածն «անսարքություններով» է բացատրել:
Փետրվարի 4-ին Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն է օդանավը թեքելու հրաման տվել, քանի որ դրանում կոռուպցիոներներ են եղել, որոնք կարող էին Եվրոպա փախչել:
«Այնտեղ նաև ուսադիրներով մարդիկ են եղել: Ասացի, որ բոլորին անխտիր բանտախուց տանեն: Բոլորին: Ասացի, որ փոխեն ինքնաթիռի ուղղությունը, վայրէջք կատարեն և դուրս հանեն նրանց: Փոխեցին օդանավի ուղղությունը, դուրս հանեցին նրանց և ուղարկեցին քննչական մեկուսարան: Այս գործին դաժան վերաբերմունք է տրվելու»,- պատմել է պետության ղեկավարը:


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը