Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial Times Հայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներով Նոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Եվրահանձնաժողով Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․ Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցում Վարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Դիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին
Կարծիք

Եթե սահմանադրության փոփոխության նախագիծն ընդունվի, ՍԴ չենք ունենա․ Արթուր Հովհաննիսյան

Այսօր քարտերը բացվեցին, իմացանք, թե ինչու էր «Իմ քայլը» խմբակցությունն ուզում օրենքի նածագծով շրջանցել Սահմանադրական դատարան դիմելը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։

««Ազգային ժողովի» կանոնակարգ, «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների փաթեթի հիմնական գաղափարը հետևյալն է, որ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք կարող են իրականացվել, արվեն օրենքի տեսքով, ոչ թե հանրաքվեի։ Ազգային ժողովում քննարկման ժամանակ պետք է Աժ-ն դա ուղարկի Սահմանադրական դատարան՝ կարծիքի, Սահմանադրության հետ համապատասխանության հարցը որոշելու, իսկ հետո ուղարկում էին ՀՀ նախագահին, որը կամ ստորագրում էր կամ ուղարկում ՍԴ՝ կարծիքի։ Հիմա ՍԴ-ի այդ երկու ճանապարհները այդ օրենսդրական նախաձեռնությամբ փակվում են։ Այսինքն մեկ ասում են, որ պարտադիր չի, որ Ազգային ժողովը նախագիծն ուղարկի ՍԴ՝ կարծիքի, և հետո էլ ասում են, որ օրենքն ընդունելուց հետո չպետք է ուղարկեն ՀՀ նախագահին, ինչո՞ւ՝ որովհետև եթե ուղարկեն ՀՀ նախագահին, ապա նա էլ կարող է ուղարկել ՍԴ։ Հիմա ինչ նախագիծ էին ուզում անցկացնել, որ ուզում են շրջանցել ՍԴ-ն։ Փաստորեն այսօր քարտերը բացվեցին, իմացանք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի անցումային դրույթների փոփոխությանը, որով ասվում է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2015 թվականի փոփոխությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո»,-նշեց նա։


Հովհաննիսյանի խոսքով՝ եթե նախագիծն ուղարկվի ՍԴ, հակասահմանադրական կճանաչվի․«Հիմա ուզում են անցումային դրույթները փոխել օրենքով, այլ ոչ թե հանրաքվեով, ասելով, որ ոչ թե նրանք շարունակում են պաշտոնավորել, այլ նրանց լիազորությունները դադարեցվում են։ Բնականաբար, եթե այդ նախագիծն ուղարկվեր Սահմանադրական դատարան, ՍԴ-ն միանշանակ հակասահմանադրական կճանաչեր հակասահմանադրական, իրոք կան լուրջ հակասություններ այստեղ։ Իսկ եթե ընդունվեր և ուղարկվեր Հանրապետության նախագահին, կարող է ՀՀ նախագահը չստորագրեր, ուղարկեր ՍԴ, որտեղ ՍԴ-ն ասեր, որ նախագիծը հակասահմանադրական է և կյանքի չկոչվեր Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը՝ օրենսդրական մանիպուլյացիոն եղանակով ազատվելու ՍԴ-ի 7 անդամներից։ Սա է այս օրենսդրական նախաձեռնության նպատակը, որն ամբողջությամբ հակասահմանադրական, հակապետական է և շատ լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ վարկանիշի նվազմանը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետություն համարվելու տեսանկյունից»։

Նախկին փոխնախարարի կարծիքով՝ եթե նախագիծն ընդունվի, դրան առնվազն Վենետիկի հանձնաժողովի արձագանքը կհետևի․«Եթե այս նախաձեռնությունն ընդունվի, նվազագույնը Վենետիկի հանձնաժողովն ասելու է, որ նախ պետք է Սահմանադրական դատարանի աշխատանքի կայունությունն ապահովվի, այսինքն չի կարող գալ մի պահ, որ ՍԴ-ն չաշխատի։ Վենետիկի հանձնաժողովը սա ասել էր վաղ կենսաթոշակի նախագծի ժամանակ, երբ ասում էր, որ պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ այնպես չլինի ՍԴ բոլոր դատավորներն անցնեն թոշակի և ՍԴ-ն կաթվածահար լինի։ Հիմա այս վերջին նախագիծը, որ դրվեց Ազգային ժողով շրջանառության մեջ, նշանակում է, որ այն պահից, երբ օրենքը ուժի մեջ մտնի, մենք չենք ունենալու ՍԴ, մինչև նոր անդամների նշանակումը։ Այսինքն սա արդեն իսկ հակասեց Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, որ ՍԴ աշխատանքների սահուն ընթացքը պետք է ապահովվի»։

Նա չի բացառում, որ ԵԽԽՎ-ում քննարկման առարկա դառնա Հայաստանի հարցը, ինչպես Լեհաստանի հարցը դարձավ քննարման առարկա։«Օրենքի ընդունման դեպքում շատ լուրջ իրավական վեճ է առաջանալու, խոսվելու է իշխանության զավթման, դատարանի գործունեության միջամտության ընդհուպ Սահմանադրական կարգի տապալման քրեական օրենսգրքի հոդվածները դառնալու են արդիական»,-հավելեց նա։