Ցուցարարներին ծեծած թուրքերին 10 տարի առաջ Կանադայում հրաժարվել են փախստականի կարգավիճակ տրամադրել
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցուցարարների վրա հարձակված թուրքերից երկուսին ավելի քան 10 տարի առաջ Կանադայում հրաժարվել են փախստականի կարգավիճակ տրամադրել։
Տորոնտոյի բնակիչներ, զարմիկներ Ալպկենան ու Ահմեր Դերեչիները Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակվողներից են եղել, հայտնում է macleans.ca-ն։ Տեսագրության վերլուծության մեջ, որը մինչ այդ ներկայացրել էր New York Times-ը, երեւում է, որ երկուսն էլ ծեծում են խաղաղ ցուցարարներին, սակայն նրանցից ոչ մեկը կալանավորված չէ, նրանց նաեւ մեղադրանք չի առաջադրվել
Նրանց Facebook-յան էջերից դատելով՝ Ալպկենանն ու Ահմեդը ապրում են Տորոնտոյում։ Մոտ 15 տարի առաջ երկուսն էլ դիմել էին փասխատականի կարգավիճակի համար, սակայն Կանադայի իշխանությունները մերժել էին նրանց։ Երկուսն էլ 2003-ին բողոքարկել են այդ վճիռը, սակայն այդ բողոքարկումն էլ է մերժվել։ Եղբայրների ներկա կարգավիճակը հայտնի չէ։
Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ Ալպկենանը Կանադա էր ժամանել 2001-ին, հայտնելով, որ Թորքիայում իր կյանքը վտանգված է, քանի որ ինքը սունի է ու Բարեպաշտության իսլամական կուսակցության անդամ։ 2001-ին այդ կուսակցությունն արգելվել է Թուրքիայում ու դրա անդամներից շատերը հետագայում ստեղծել էին նախագահ Էրդողանի Արդարության ու զարգացման կուսակցությունը։
Ալպկենանը սկզբում ԱՄՆ էր տեղափոխվել, որտեղ ուսանողական վիզա էր ստացել, իսկ հետո դիմել էր փախստականի կարգավիճակի համար Կանադա։ Նա բացատրել էր, որ իր կուսակիցները կալանավորված են, իսկ ինքը վախենում է իր անվտանգության համար՝ Անկարայի ու Վաշինգտոնի մտերիմ հարաբերությունների պատճառով։ Նա նաեւ ասել էր, որ վախենում է, թե Թուրքիայում իրեն կարող են ուղարկել մարտնչել Քրդական բանվորական կուսակցության դեմ, մինչդեռ ինքը զենք կրելու հակառակորդ է։ Սակայն նրա փաստարկները իշխանություններին չէին համոզել։ Փստաթղթերում ասվում է, որ ամենայն հավանականությամբ Ալպկենանը կեղծ տվյալներ էր ներկայացրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով