«Անակնկալ ունեմ ձեզ համար». Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ ամերիկացի զինծառայողին վերամիավորել է ընտանիքի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավանդական ելույթով հանդես է եկել Կոնգրեսում՝ երկրի հետագա զարգացման վերաբերյալ իր ծրագրերով կիսվելով Կոնգրեսի անդամների հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, քաղաքական միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հուզիչ դեպք. Աֆղանստանից վերադարձած ամերիկացի զինծառայողը մտել է սրահ ու վերամիավորվել ընտանիքի՝ կնոջ ու երկու մանկահասակ երեխաների հետ:
Նշվում է, որ զինծառայողի կինը՝ Էմի Ուիլյամսը, իր երկու երեխաների հետ նստած է եղել առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին:
Նախագահն իր ելույթում անդրադարձել է կնոջը՝ ասելով, որ նա, ունենալով երկու մանկահասակ երեխա, ամբողջ դրույքով է աշխատում, իսկ ազատ ժամանակ օգնում է մյուս զինվորականների ընտանիքներին:
«Պատերազմը ծանր բեռ է դնում մեր ազգի զինծառայողների ընտանիքների, հատկապես՝ Հյուսիսային Կարոլինայից եկած Էմի Ուիլյամսի նման կանանց ուսերին»,- ամբիոնից ասել է Թրամփը՝ հավելելով, որ նրա ամուսինը՝ սերժանտ Ուիլյամսը, տևական ժամանակ ծառայում է Մերձավոր Արևելքում:
Թրամփը կնոջը շնորհակալություն է հայտնել ու ասել, որ անակնկալ ունի նրա համար:
«Հուզված եմ տեղեկացնել Ձեզ, որ Ձեր ամուսինը վերադարձել է: Այսօր՝ այս երեկո, նա մեզ հետ է»,-ասել է նախագահը: Այս խոսքերին հաջորդել է սերժանտ Ուիլյամսի մուտքը, որն ուղեկցվել է ծափահարություններով:
Զինվորական համազգեստով Ուիլյամսը մոտեցել է կնոջն ու երեխաներին՝ ամուր գրկախառնվելով նրանց հետ: Տիկին Ուիլյամսն անակնկալից հուզված սկսել է արտասվել:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Թրամփի ելույթը տևել է 80 րոպե:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը