Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է. Գագիկ Ղազինյան

«Հրապարակ»-ը գրել է. 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ամբողջությամբ կիսում է այն իրավաբանների կարծիքը, որոնք դեմ են արտահայտվել «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխություններին։ Իսկ իշխանական պատգամավորն առաջարկում է ԱԺ ընդունած սահմանադրական օրենքների նախագծերը չուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու, հանրապետության նախագահն էլ պարտադիր չէ, որ դրանք վավերացնի։

Ղազինյանը հղում արեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, իր ուսանող՝ Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանին, ով ասել էր․ «Չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը՝ առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու»։

Գևորգ Դանիելյանն էլ նկատել էր․ «Պայմանականորեն ընդունեք, որ այս օրինագիծն ընդունվում է, ստորագրվում է հանրապետության նախագահի կողմից՝ առանց Սահմանադրական դատարան ուղարկելու։ Հետագայում այն այլ իրավասու սահմանադրական մարմինների նախաձեռնությամբ կարող է դառնալ ՍԴ-ի քննարկման նյութ և ճանաչվել Սահմանադրությանը հակասող։ Այս անխուսափելի զարգացումների պարագայում ծագում է մեկ այլ, ոչ պակաս էական հարց՝ իսկ ինչպե՞ս վարվել Ազգային ժողովի կողմից մինչ այդ ընդունված սահմանադրական փոփոխությունների հետ»։ Այդուհանդերձ, Ղազինյանը նաև իր՝ նեղ մասնագիտական կարծիքը ներկայացրեց։

- Դատելով իշխող ուժի տրամադրություններից՝ իրենք ընդունելու են այս փոփոխությունը, ապա անցնելու են նոր ՍԴ ձևավորելուն։ Այսինքն, մի կողմից, Սահմանադրության 7-րդ գլուխը մնալու է անփոփոխ, որով սահմանում է ՍԴ լիազորությունները, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելու նախագծի վերաբերյալ եզրակացություն տալը, մյուս կողմից՝ ԱԺ-ն օրենքներ է ընդունելու, և այլևս պարտադիր չի լինելու ՍԴ դիմելը։

- Այո, այդ փոփոխությունները հանգեցնելու են այնպիսի իրավիճակի, որն աննկարագրելի է, և սա, մեղմ ասած, անթույլատրելի է։ Ինչ-որ նպատակի հասնելու համար չի կարելի նման բան անել, ես չեմ ուզում խորանալ այդ նպատակների մեջ, որոնք քաղաքական են, պարզապես չի կարելի այդ նպատակի համար նման իրավական մոտեցում դրսևորել։ Տեսեք, թե ինչքան մեղմ եմ արտահայտվում։ Թե այդ փոփոխություններն ինչի կհանգեցնեն, կարծում եմ՝ Գևորգ Դանիելյանը ճշգրիտ խոսել է այդ մասին, իսկ ես կավելացնեմ ընդհանրական՝ իրավական անարխիայի, որը շատ վատ նախադեպ է։ Ցանկացած ժամանակ իրավական ակտը, այն էլ՝ Սահմանադրությունը կամ նրա նորմը, ցանկացած իշխանություն կմեկնաբանի ու կօգտագործի ըստ նպատակահարմարության։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է։ Եթե ոմանց թվում է, որ ճշգրիտ գիտությունները մաթեմատիկան ու մյուսներն են, ապա իրավագիտությունն է այդ ճշգրիտ գիտությունը, որի մեկ ստորակետի լինել-չլինելը փոխում է ամբողջ իմաստը։ Չի կարելի իրավագիտությանը վերաբերվել «ինչպես ուզեմ, այնպես էլ կանեմ»։ Ինչպես որ ժամանակին՝ անկախության առաջին տարիներին, մարդիկ կային, որոնք որևէ կապ չունեին իրավագիտության հետ, բայց ասում էին՝ ի՞նչ է եղել որ, մենք էլ Սահմանադրություն կգրենք։ Մոտավորապես վերադառնում ենք այդ ժամանակները՝ մեզ այսպես է պետք, այսպես կմեկնաբանենք։

- Իշխող թիմն ասում է, որ Սահմանադրության 15-րդ հոդվածը, որը սահմանում է Սահմանադրությունն ընդունելու, փոփոխելու, հանրաքվե անելու կարգը, պարտադիր չի համարում, որ ԱԺ-ի միջոցով Սահմանադրություն փոխելու պարագայում պետք է դիմես ՍԴ՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Ուստի իրենք էլ նպատակահարմար չեն գտնում։

- Բացի գրված կարգավորումներից, կա նաև օրենքի տրամաբանություն և կա իրավաբանական մտածողություն։ Դրա համար էլ իրավաբանը, այն էլ՝ խորքային գիտելիքներով, կամ, ավելի ճիշտ՝ մասնագետը և ոչ իրավաբանը դրանք տարբեր մարդիկ են, ընդհանրապես կարդալով որևէ կարգավորում՝ հետևություն անել, շատ անշնորհակալ գործ է։ Ես չեմ ուզում հիշել տխրահռչակ անդամ-դատավոր այդ անհեթեթ տարանջատումը, այնպես չէ, էլի, որ անպայման պիտի գրենք, որ չի կարելի որևէ հանցագործություն կատարել, վերջիվերջո, տրամաբանություն կա այդ ամենի միջև։ Ամեն ինչ չէ, որ հնարավոր է գրել, դրա համար քաղաքակիրթ երկրներն իրենց իրականությունը կարգավորում են կամ առաջնորդվում են ոչ այնքան իրավակարգավորումներով, մանավանդ վարույթային գործունեությունը, օրենսգրքերը, այլ ավանդույթներով, որոնք ձևավորվում են տասնյակ տարիների դրական կենսագործունեության արդյունքում։ Եթե ամեն ինչ ուզենանք իրավակարգավորել, մենք ոչ մի տեղ չենք գնա, նախ՝ որ դա հնարավոր չէ, և անպայման, ի վերջո, կմնան բաց տեղեր, որոնք այս մտածողությամբ կարող են օգտագործվել ըստ նպատակահարմարության։ Այդ պատճառով էլ մենք այսօր ունենք վիճակ, որ գրեթե 2 անգամ Սահմանադրության տեքստն ավելացավ, բայց, մեկ է՝ էլի ասում են՝ ինչո՞ւ սա գրված չէ, նա գրված չէ։ Ամեն ինչ չի գրվում։ Տվյալ հասարակությունը պետք է այնքան գիտակցական ու իրավագիտակցական մակարդակ ունենա, որպեսզի կարողանա նաև այդ ավանդույթները շարունակել։ Այլապես ցանկացած լծակ ունեցող իշխանություն երկրում իր ուզած ձևով կարող է մեկնաբանել և կիրառել ցանկացած իրավական, սահմանադրական նորմ։ Ինչպես դուք եք ասում՝ իրենք ունեն խորհրդարանում մեծամասնություն, կանցկացնեն այդ փոփոխությունը, բայց հետո՞։ Հետո արդեն երկիրը պետք է մտածի, թե ինչպես դուրս գա դրա տակից։ Այսինքն՝ դառնանք այնպիսի պետություն, որտեղ իշխանությունն ասում է՝ ես ինչպես կուզեմ, կանեմ, դուք էլ պարտավոր եք ենթարկվել, որովհետև ես հնարավորություն ունեմ ուզածս անցկացնել։ Չի լինում այդպես, պարզապես չի լինում։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ապագա չունեցող։

- Մեր տեղեկություններով, սահմանադրական այս օրենքներում փոփոխություններ անելուց հետո իշխող թիմը փոխելու է նաև Սահմանադրության 213-րդ հոդվածը, որով հնարավորություն կունենա ձևավորել նոր ՍԴ։ Կհաջողվի՞։

- Այո, գիտեմ, որ կա նման մտադրություն, բայց նախապես ասել չեմ կարող, թե ինչ կլինի։ Կապրենք, կտեսնենք։

- Իրադարձությունների նման ընթացքն ինչպե՞ս է հնարավոր կանխել։ Տեսանք, թե միջազգային կառույցները Լեհաստանի վերաբերյալ ինչ դիրքորոշում ընդունեցին, Հայաստանն էլ կարծես առաջին նախազգուշացումը ստացավ։ Նրանք կարո՞ղ են կասեցնել այս ընթացքը։

- Այդ միջազգային կառույցներ կոչվածն արգելք դնելու լիազորություն չունեն։ Նրանք զգուշացնում են, ահազանգում, խորհուրդ են տալիս, վերջին հաշվով՝ իրականացնողը տվյալ երկիրն է, ինքն է որոշում՝ ժողովուրդն ու իշխանությունները։ Նրանք կարող են արձագանքել, հետո կարող են հետևել որոշակի միջոցներ՝ Լեհաստանի օրինակը փայլուն օրինակ է, նման բաներ կարող են անել, բայց այնքան քաղաքական խութեր կան՝ նպաստող և խանգարող։ Ուղղակի կարելի է ենթադրել, թե որքան կլինի այդ թույլտվության խախտելու հետևանքը։ Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, որովհետև դա իրավական խնդիրների հետ կապ չունի։