Ութ թեկնածու է դիմել Բոլիվիայի նախագահի ընտրություններին մասնակցելու համար
Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանը (ԳԸԴ) նախագահական ընտրություններին մասնակցելու համար ստացել է թեկնածուների ութ դիմում: Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Սալվադոր Ռոմերոն, փոխանցում է ТАСС-ը:
«Գրանցվել է չորս դաշինք և չորս կուսակցություն: Մենք ունենք մեկ շաբաթ` թեկնածուների փաստաթղթերը ստուգելու համար»,- ասաց նա Deber թերթի ֆեյսբուքյան հեռարձակմամբ հրավիրված մամուլի ասուլիսին: Եթե ԳԸԴ-ն փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություններ ունենա, կողմերը հնարավորություն կունենան շտկել դրանք: Փետրվարի 23-ին պետք է հրապարակվի մայիսի 3-ին նշանակված ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակը:
«Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունից, որի առաջնորդը նախկին նախագահ Էվո Մորալեսն է, ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել էկոնոմիկայի նախկին նախարար Լուիս Արսեն: Նա կառաջադրվի նախկին արտգործնախարար Դավիդ Չոկեուանկայի հետ միասին, որը հաղթանակի դեպքում կդառնա երկրի փոխնախագահ: Երկրի ղեկավարի պաշտոնակատար Ժանին Անյեսը ընտրություններին մասնակցում է գործարար Սամուել Մեդինայի հետ` «Միասին» դաշինքից: Հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում Մորալեսի հիմնական մրցակից Կարլոս Մեսան առաջադրվել է իրավաբան Գուստավո Պեդրասոյի հետ միասին` «Քաղաքացիական միություն» կուսակցությունից:
Բողոքի շարժումների առաջնորդ Լուիս Ֆերնանդո Կամաչոն գրանցվել է Մարկո Պումարիի հետ միասին` «Մենք հավատում ենք» դաշինքից: Նախկին նախագահ Խորխե Կիրոգան մտադիր է ընտրություններում ներկայացնել «Ազատ 21» դաշինքը: «Ազգայնական ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը առաջադրել է քաղաքական գործիչ Իսմայել Շաբիբին: Հոկտեմբերյան ընտրություններում երրորդ տեղը գրաված Չի Յուն Չունգը ընտրություններին մասնակցում է «Հաղթանակի ճակատ» կուսակցությունից: «Ազգային բոլիվիական գործողություն» կուսակցությունը սատարել էարհմիութենական գործիչ Ֆելիսիանո Մամանիի թեկնածությունը:
Բոլիվիայում 2019 թվականի հոկտեմբերի 20-ին նախագահական ընտրություններ անցկացվեցին: Բարձրագույն ընտրական դատարանի տվյալներով՝ ձայների մեծամասնությունը ստացել էր Մորալեսը: Նրա մրցակից Մեսան հայտարարել էր, որ չի ճանաչում մրցակցի հաղթանակն առաջին փուլում: Կամքի արտահայտման արդյունքների հրապարակումից հետո Մորալեսի հակառակորդները բողոքի ցույցեր կազմակերպեցին. երկրում անկարգություններ սկսվեցին: Երեք շաբաթ ձգվող բողոքի ցույցերից հետո Մորալեսը հրաժարական տվեց` իրավիճակը որակելով որպես պետական հեղաշրջում: Նախագահի պարտականությունները նոր քվեարկությունից առաջ ստանձնեց Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ, ընդդիմությունը ներկայացնող Ժանին Անյեսը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել