Հոնկոնգը հայտարարել է Չինաստանի հետ սահմանը փակելու մասին՝ կորոնավիրուսի պատճառով
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը երկուշաբթի հայտարարել է սահմանների փակման մասին, ինչը պայմանավորված է Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի համաճարակով:
Ինչպես հայտնում է CNN-ը, Հոնկոնգի ղեկավարն այս որոշումը կայացրել է աճող հանրային ճնշման տակ, երբ բնակիչները պահանջում են արգելել Չինաստանի մայրցամաքային հատվածից քաղաք ժամանել ցանցկացողների մուտքը: Լեմի խոսքով՝ հետագա միջոցներ են ձեռնարկվելու «ապահովելու սահմանային վերահսկողությունը անցակետերում և սահմանափակելու մարդկանց տեղաշարժը սահմանով»:
Աղբյուրի տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2003-ին տարածված մերձարևելյան շնչառական համաշխտանիշի (SARS) համաճարակի զոհերի թիվը Չինաստանում, որը կազմում է 349 մարդ: Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի:
Մահվան մեկ դեպք անցյալ շաբաթ գրանցվել է Ֆինլանդիայում, որն առաջինն էր Չինաստանի սահմաններից այն կողմ: Վիրուսով վարակվածների թիվը կազմում է 17 205:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել