Չինական բորսաները անկումով են մեկնարկել
Երկուշաբթի մայրցամաքային Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորյա տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները սկսվել են ավելի քան 8 տոկոս անկմամբ, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մայրցամաքային Չինաստանի բորսաներում վերջին անգամ սակարկություններն անցկացվել էին հունվարի 23-ին՝ չինական նոր տարուց առաջ, այս արձակուրդների ժամանակ վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:
Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչեւ 2736,28 կետ, շենչժենյան Shenzhen Component-ը՝ 8,54 տոկոսով՝ 9769,91 կետ:
Ընդ որում՝ հոնկոնգյան Hang Seng ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն աճել է 0,44 տոկոսով՝ մինչեւ 26428,05 կետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել