Ղազախստանում սև ձյուն է տեղացել (տեսանյութ)
Ղազախստանի Տեմիրտաու քաղաքի բնակիչները ոչ հաճելի երևույթի ականատես են դարձել. սև ձյուն է տեղացել: Քաղաքացիները սոցցանցում կիսվում են փողոցները պատած մուգ գույնի ձյան լուսանկարներով:
Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, տեղի բնակիչների խոսքով՝ նման արտասովոր երևույթի պատճառը տարածաշրջանում տիրող էկոլոգիական իրավիճակն է: 2018-ին տեղի բնակիչները ստուգումներ են անցկացրել քաղաքում գտնվող մետաղագործական գործարանում: Ստուգումը բացահայտել է, որ ձեռնարկությունում գերազանցվել է արտանետումների թույլատրելի սահմանը:
Երկրի էկոլոգիայի հարցերով նախարարը հայտարարել է, որ Տեմիրտաուի գործարաններում կրկին ստուգումներ կիրականացվեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել