Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մինչեւ 149-ի
Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 149-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Վանյի» պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ Ճապոնիայում գրանցվել է հիվանդության 20 դեպք, Թաիլանդում՝ 19, Սինգապուրում՝ 18, Հարավային Կորեայում՝ 15, Ավստրալիայում՝ 12, Գերմանիայում՝ 10, ԱՄՆ-ում՝ 9, Մալայզիայում՝ 8, Վիետնամում՝ 7, Ֆրանսիայում՝ 6, ԱՄԷ-ում՝ 5, Կանադայում՝ 4, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Իտալիայում՝ վարակման երկուական դեպք: Ֆիլիպիններում հիվանդացել է 2 մարդ, որոնցից մեկը մահացել է, որը դարձել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը: Իսպանիայում, Կամբոջայում, Նեպալում, Ֆինլանդիայում, Շվեդիայում եւ Շրի Լանկայում գրանցվել է թոքաբորբով հիվանդանալու մեկական դեպք:
Մեկ օր առաջ Չինաստանի պետական հետուստատեսությունը հայտնել էր արտասահմանում վարակման 147 դեպքի մասին, մինչ այդ խոսվում էր 124 վարակվածների մասին:
Չինաստանի առողջապահության հարցերի Պետական կոմիտեն երկուշաբթի հայտնել է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, որոնցից 2 296 մարդ ծանր վիճակում է: Մահվան դեպքերի թիվը հասել է մինչեւ 361-ի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել