ԱՄՆ նախագահը հանել է հակահետեւակային արկերի օգտագործման արգելքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանել է հակահետեւակային արկերի օգտագործման արգելքը, որ սահմանել էր նրա նախորդը՝ Բարաք Օբաման, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով Պենտագոնի եւ Սպիտակ տան հայտարարությանը։
Ընդ որում, այժմ թույլատրվում է օգտատործել միայն ժամանակակից հակահրետանային արկեր, որոնք հագեցած են ինքնավնասազերծման մեխանիզմով եւ կարող են հեռահար ապաակտիվացվել։ Նման գործառույթ չունեցող հակահրետանային արկերը արգելված են մնում։
Արգելքը հանելն անհրաժեշտ է, որ ամերիկյան զինվորները ԱՄՆ-ի հակառակորդների հետ հակամարտության դեպքում անշահավետ իրավիճակում չհայտնվեն, նշում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է այն միջոցառումների շրջանակում, որ Թրամփը պլանավորել է, որպեսզի բանակն ավելի ճկուն եւ շարժունակ դարձնի, ասվում է հայտարարության մեջ։
Հաշմանդամների միջազգային կազմակերպությունը (Handicap International) կտրուկ քննադատել է արգելքը հանելու որոշումը՝ անվանելով այն «խաղաղ բնակչության անվտանգությանը հասցված պատմական հարված»։ Ցամաքային արկերի մասին Թրամփի որոշումը կարող է մահվան դատավճիռ դառնալ անմեղ մարդկանց համար, Handicap International-ի հայտարարությունն է մեջբերում KNA տեղեկատվական գործակալությունը։
Տարեկան հակահետեւակային արկերից զոհվում են հազարավոր մարդիկ։ 1997թ․ ավելի քան 150 երկրներ ստորագրել են Հակահետեւակային արկերի արգելման Օտավայի կոնվենցիան, որի տակ իրենց ստորագրություններն են դրել նաեւ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը։ 2014թ․ Բարաք Օբաման արգելք էր սահմանել հակահետեւակային արկերի վրա։ Դրանց օգտագործումը ամերիկյան զինվորների կողմից թույլատրվում էր միայն Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը