Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Աշխարհ

Յուտայում սկսվել է խարդախության մեջ մեղադրվող Լեւոն Թերմենջյանի դատը

Ամերիկյան Յուտա նահանգում սկսվել է ԱՄՆ-ում խարդախության սխեմայի մեջ մասնակցության համար մեղադրվող Լեւոն Թերմենջյանի գործով դատական հետաքննությունը։

Լեւոն Թերմենջյանը, որը հայտնի է Լեւ Ասլան Դերմեն անունով, որպես մեղադրյալ է անցնում Washakie Renewable Energy LLC ընկերության սեփականատեր Ջեյկոբ Քինգսթոնի եւ ֆինանսական տնօրեն Իսայի Քինգսթոնի հետ։ Նրանք մեղադրվում են առեւտրային հաշվետվությունների կեղծման միջոցով ավելի քան 500 մլն դոլարի հարկային սուբսիդիաները վատնելու մեջ։

Իր խոսքում Դերմենի փաստաբան Մարկ Գերագոսը հայտարարել է, որ իր պաշտպանյալը պարզապես օգտագործվել է բազմակին Ջեյկոբ Քինգսթոնի կողմից, որն արդեն խոստովանել է իր մեղքը եւ փորձում է պատասխանատվությունը գցել Դերմենի վրա, հայտնում է Associated Press-ը։

Նրա խոսքերով՝ Քինգսթոնը մեծացել է «թունավոր միջավայրում», որտեղ նա սովորել է ստել եւ խարդախություն անել։ Քինգսթոնն օգտագործել է Դերմենի կապերը Թուրքիայում, որպեսզի չկիսի միլիոնները, որ նա հայթայթել է, հավելել է փաստաբանը։

Մարկ Գերագոսը, որը հայտնի է նրանով, որ ներկայացրել է շատ աստղերի, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնին, հավելել է, որ Դերմենը հարգված գործարար է։

Սակայն դատախազությունը այլ կարծիքի է։ Ինչպես դատարանում հայտարարել է դատախազ Լեսլո Գոեմատը, Դերմենն է դրդել Քինգսթոններին օպերացիայի ընդլայնման, Թուրքիայի եւ Լյուքսեմբուրգի միջոցով դրամական փոխանցումների իրականացման եւ Իռլանդիայից ու Հնդկաստանից Պանամայով վառելիքի փոխադրման։ Նրա խոսքերով՝ Դերմենն է հուշել մնացածներին, որ պետք է փողերը լվանալ շքեղ մեքենաներ եւ տներ գնելով։ Դատախազները ատենակալներին ցույց են տվել Դերմենի եւ Քինգսթոնի լուսանկարները՝ արծաթագույն «Բուգատիի» եւ ոսկեգույն «Լամբորջինիի» ֆոնին։ Նույն երկու մեքենաները հայտնվել են Յուտայում բազմամիլիոնանոց տան լուսանկարում։ Այդ տունը, դատախազի բառերով, Դերմենը Քինգսթոնին օգնել է գնել խարդախության արդյունքում ստացած փողերով։

Դատախազը հավելել է, որ Դերմենը ամենուր թիկնապահներով, մասնավոր ինքնաթիռներով կամ զրահապատ ավտոմեքենաներով է գնացել։ Նա սերտ կապերի մեջ է կառավարության եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ, սակայն դատախազը չի բացահայտել նրանց անունները կամ գտնվելու վայրը։

Դատախազի խոսքերով՝ դատապարտյալը Լեւոն Թերմենջյան անունը փոխել է Լեւ Ասլան Դերմենի, քանի որ նա սիրում է առյուծներ, իսկ «ասլան» թուրքերենից թարգմանաբար «առյուծ» է։

Իր հերթին, Գերագոսը նշել է, որ Դերմենն իր անունը փոխել է, քանի որ կնոջ մահից հետո ծրագրում էր տեղափոխվել Թուրքիա եւ ուզում էր խուսափել հայերի դեմ ուղղված էթնիկ հետապնդումներից։

Նախկինում Դերմենը 10 կետերով, այդ թվում՝ փողերի լվացումը, ընդունել էր իր մեղքը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am