Ռոնալդոն կարծում է, որ Ոսկե գնդակը պետք է ստանա Կրիշտիանու Ռոնալդուն
Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ 2017 թվականին «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Այս տարի կընտրեի Կրիշտիանու Ռոնալդուին: Վերջին երկու տարիներին նա վճռորոշ դեր ունի: Պորտուգալացին առանցքային դերակատարություն է ունեցել Չեմպիոնների լիգայի բազմաթիվ խաղերում, իսկ այժմ նա եզրափակչում է:
Մեսսին և Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Լեոն վարվում գնդակի հետ: Սակայն չի կարելի անտեսել Կրիշտիանուի վիճակագրությունը: Դա կոշտ համեմատություն է: Նրանք երկուսն էլ արժանի են հարգանքի»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է «Fox Sports»-ը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Ռոնալդուն:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում