ԵՄ-ն Brexit-ից հետո դիվանագիտական առաքելություն է բացել Լոնդոնում
Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը ԵՄ-ից Բրիտանիայի պաշտոնական ելքից քիչ անց հայտարարություն է տարածել, որում այն «երրորդ երկիրն» է կոչել և հայտարարել է, որ ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ Ժուան Վալե դե Ալմեյդուի գլխավորությամբ, գրում է DW-ն:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը` փետրվարի 1-ին: Նրա խոսքով` դիվանագիտական առաքելությունը աշխատանքի է անցել այսօրվանից: Այն զբաղեցրել է Լոնդոնում գտնվող Եվրահանձնաժողովի նախկին ներկայացուցչության տարածքը: Ի լրումն ստանդարտ դիվանագիտական գործառույթների` ԵՄ պատվիրակությունն «առանցքային դեր» կխաղա Բրյուսելի և Լոնդոնի միջև Brexit-ի մասին համաձայնագրի կատարման վերահսկման գործում: Բացի այդ, այն զբաղվելու է Միացյալ Թագավորությում ԵՄ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: «Մենք նոր հավակնոտ գործընկերություն ենք ցանկանում կառուցել առևտրի և տնտեսական համագործակցության, իրավապահ մարմինների և քրեական դատավարության, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում»,- եզրափակել է Բորելը:
Փետրվարի 1-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դադարեց անդամակցել Եվրամիությանը, որի գործառույթները կատարում էր 47 տարի շարունակ: Վարչապետ Բորիս Զոնսոնը ուղերձով դիմել էր ժողովրդին: Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի մոտ գտնվող հրապարակում մինչև «իքս ժամը» հետհաշվարկին հետևում էր առնվազն 5000 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել