Airbus-ը 3 միլիարդ ֆունտի չափով ռեկորդային տուգանք կվճարի` «համատարած կոռուպցիայի» համար
Եվրոպայի խոշորագույն միջազգային օդատիեզերական Airbus ընկերությունը 3 միլիարդ ֆունտի չափով ռեկորդային տուգանք կվճարի` 20 երկրի հետ պայմանագրեր կնքելիս կաշառք տալու համար, գրում է The Guardian-ը: Հակակոռուպցիոն քննիչները հայտարարել են, որ սա կոռուպցիայի համար երբևէ նշանակված խոշորագույն տուգանք է:
Մեծ Բրիտանիայի` Խոշոր ֆինանսական խարդախությունների քննության գերատեսչության ներկայացուցիչ Էլիսոն Քլերը դատարանում հայտնել է, որ 2011-ից 2015 թվականներին ընկերությունը կաշառքներ է տվել Մալայզիայում, Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Թայվանում և Գանայում պայմանագրեր կնքելիս:
Ինքը`ընկերությունը, խոստովանել է կաշառքներ տալու անհաջող կանխարգելման հինգ դեպքի մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ ընկերությունում պայմանագրեր կնքելիս գաղտնի գործակալների ցանց է օգտագործվել` մի շարք երկրների պաշտոնյաներին կաշառելու համար: Այս սխեման օգտագործվել է ընկերության` Ֆրանսիայում տեղակայված գլխավոր գրասենյակի կողմից, որի ղեկավարն այդ ժամանակ Թոմ Էնդերսն էր:
Ֆրանսիական դատախազությունը կաշառքի դեպքեր է ուսումնասիրել նաև մի շարք այլ երկրներում, մասնավորապես` Չինաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Քուվեյթում, Բրազիլիայում և Թուրքիայում:
Ընկերությունում հույս են հայտնել, որ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հարուցված վարույթները վերջ կդնեն ընկերության կառավարման մեջ ցնցումների պատմությանը, որի արդյունքում անհրաժեշտ եղավ էականորեն կրճատել ընկերության ղեկավար կազմը:
Նշվում է, որ Airbus-ը Մեծ Բրիտանիայի խոշորագույն գործատուներից մեկն է. այստեղ աշխատում է 13.500 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել