Պոմպեոն հույս ունի, որ Իրանը պատասխանատվություն կկրի խփված ուկրաինական ինքնաթիռի պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հույս ունի, որ Իրանը պատասխանատվություն կկրի հունվարի 8-ին Թեհրանի մոտ խփված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում են ցավակցություններ հայտնել Թեհրանի մոտ ուկրաինացիների զոհվելու առիթով։ Ես հույս ունեմ, որ Իրանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների եւ զոհված ուկրաինացիների համար»,- ասել է նա Կիեւում, ուրբաթ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում։
Ուկրաինայի նախագահն իր հերթին ասել է, որ «ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության ցուցադրական օրինակ է հստակ եւ կարգավորված աշխատանքը Իրանում խփված ուկրաինական ինքնաթիռի ողբերգության ժամանակ»։ «Ես շնորհակալություն եմ հայտնել ամերիկացի գործընկերներին օգնության, աջակցության եւ շատ կարեւոր տեղեկության համար»,- ասել է նա։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռը հունվարի 8-ին կործանվել էր Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո։ Զոհվել է 176 մարդ՝ Աֆղանստանի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի հպատակներ։ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածեց հայտարարություն, որտեղ խոստովանում էր, որ ինքնաթիռը սխալմամբ խփվել է հակաօդային պաշտպանության հաշվարկի կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել