Ադրբեջանը շուրջ կես միլիոն դոլար է հատկացրել Գաբալայի չգործող ՌՏԿ-ի պահպանման համար
Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) պահպանման համար երկրի 2016թ. պետական բյուջեյով հատկացվել է շուջ 760 հազար մանաթ (մոտ 480 հազար ԱՄՆ դոլար):
Կայանը, սակայն, չի գործում դեռ 2013 թվականից: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ կայանի տարածքի, տեխնիկայի և գույքի պահպանման համար Ադրբեջանի գույքային հարցերով պետական կոմիտեին է փոխանցվել 759,4 հազար մանաթ:
Մինչ 2012թ. դեկտեմբերի 10-ը կայանը շահագործում էին Ռուսաստանի զինված ուժերը՝ տարեկան վճարելով 7 մլն դոլար: Սակայն նոր պայմանագրի քննարկման ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան 300 մլն դոլար էր պահանջել, ինչին ռուսական կողմը չի համաձայնել:
2013 թվականի կեսերին Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել կայանն ու հեռացրել իր անձնակազմն այնտեղից: Դրանից հետո ռադիոտեղորոշման կայանը դուրս է բերվել ադրբեջանական զինուժի շահագործումից և դադարեցրել իր գործունեությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով