Գերմանացի խորհրդարանականներին կասկածում են Ադրբեջանից փող ստանալու մեջ
Հունվարի 30-ին Բունդեսթագը խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Կարին Շտրենցին՝ ընտրված Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայից: Խորհրդարանն անցյալ տարի Շտրենցին տուգանել էր 20 հազար եվրոյով: Նրան մեղադրում են ոչ պակաս 22 հազար եվրո կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովւմ Ադրբեջանի շահերի լոբբինգի համար, հայտնում է «Գերմանական ալիքը»:
Շտրենցի դեմ քննության հետ կապված հինգշաբթի դատախազության, քրեական գործերով դաշնային գերատեսչության եւ բելգիական ոստիկանության մոտ 100 աշխատակիցներ խուզարկություններ են կատարել 16 օբյեկտներում՝ Բունդեսթագում պատգամավորի գրասենյակում, Բեռլինում նրա անձնական բնակարանում, ինչպես նաեւ Բեռլինում, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային հողում եւ Բավարիայում, նաեւ Բելգիայում բնակելի հաստատություններում, գրասենյակներում եւ փաստաբանական գրասենյակներում:
ՔԴՄ նախկին պատգամավորը Ադրբեջանից ստացել է 4 մլն եվրո:
Նրա հետ միասին գործով անցնում է Բունդեսթագի բավարական Քրիստոնեա-սոցիալական միության նախկին պատգամավոր, ներքին գործերի նախարարին առնընթեր նախկին խորհրդարանական պետքարտուղար Էդուարդ Լինտները:
Դատախազության տեղեկություններով՝ Լինտները 2008-2016 թվականներին Ադրբեջանից ստացել է մոտ 4 մլն եվրո դրածո բրիտանական ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ ունեն Բալթյան երկրների բանկերում: Այդ փողի զգալի մասը, սեփական պարգեւատրումը հանելով, նա ուղարկել է ԵԽԽՎ առանձին անդամների, որոնք պետք է դրականորեն արտահայտվեին Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ եւ դեմ հանդես գային այդ երկրում քաղբանտարկյալներին ազատելու մասին պահանջներին:
Կաշառելու եւ Ադրբեջանի շահերի լոբբինգի վերաբերյալ այս գործում կա եւս մեկ՝ երրորդ կասկածյալ, որի անունը քննությունը դեռեւս չի հրապարակում: Նրան կասկածում են դրածո ընկերություն ստեղծելու եւ իր փաստաբանական գրասենյակի միջոցով բանկային հաշիվներ բացելու մեջ՝ ԵԽԽՎ անդամներին կաշառելու նպատակով Ադրբեջանից դրամական միջոցների փոխանցման համար:
Հունվարի 30-ին Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալեքսանդեր Գաուլանդին, բայց այլ գործով:
Որոշումն ընդունվել է Մայնի Ֆրանկֆուրտի դատախազության հայցով, որը փորձում էր հասնել Գաուլանդի խուզարկության թույլտվությանը՝ կապված հարկերի վճարումից խուսափելու կասկածի հետ: Ֆրանկֆուրտի դատախազությունը կարգադրել է խուզարկություններ անցկացնել Մայնի Ֆրանկֆուրտում եւ Պոտսդամում Գաուլանդի հաշվառման վայրերի բնակարաններում: Քաղաքական գործչին մեղադրում են մի քանի տարի շարունակ իր եկամուտների մասին հայտարարգրերը սխալ կազմելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել