Ավստրալիայի մայրաքաղաքային շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն անտառային հրդեհների պատճառով
Անտառային հրդեհների հետ կապված՝ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ավստրալիայի մայրաքաղաքային շրջանում, տեղեկացրել է արտակարգ ծառայությունների տարածաշրջանային գործակալությունը (ESA), փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ավստրալական մայրաքաղաքային շրջանն այժմ անտառային հրդեհի սպառնալիքի առջեւ է, որը կարող է 2003-ի ամենավատ ավերիչ աղետից ավելի վատը լինել»,- ասել է մայրաքաղաքի շրջանի գլխավոր նախարար Էնդրյու Բարը, որի խոսքերը մեջբերում է 9News պորտալը։
Նրա խոսքով՝ Կանբերայի հարավային արվարձաններին սպառնում են ծայրահեղ շոգը եւ ուժեղ քամին։ «Օռորալ» (Orroral) անունն ստացած հրդեհն արդեն ոչնչացրել է 18,5 հազար հեկտար՝ շրջանի հողերի մոտ 8 տոկոսը։
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում ուրբաթ եւ շաբաթ օրերին սպասվում է 41 աստիճան շոգ՝ ուժեղ քամու ուղեկցությամբ։
Ավստրալիայում բնական հրդեհների հետեւանքով, որոնք սկսվել են դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին եւ մինչեւ այժմ մարված չեն, արդեն այրվել է միլիոն հեկտար հող, կրակը վերջին ամիսներին խլել է 27 մարդու կյանք, ոչնչացրել 2 հազար տուն։ Սիդնեյի համալսարանի գնահատականներով՝ զոհվել է ավելի քան 1 մլրդ կենդանի։ Որոշ տեղերում հրդեհներն այնքան ուժեղ են, իսկ ծուխն՝ այնքան թանձր, որ օդից դրանք մարելը դարձել է անհնար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել