Թրամփը քննադատել է Բոլթոնին «նողկալի եւ ստահոդ» գրքի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում կտրուկ քննադատել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ նրան մեղադրելով «նողկալի եւ ստահոդ» գիրք գրելու մեջ։
Թրամփի խոսքերով՝ եթե ինքը լսեր Բոլթոնին, «այժմ Վեցերորդ համաշխարհային պատերազմը կընթանար»։
Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ շատ տարիներ առաջ Բոլթոնի թեկնածությունը չէին հաստատել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում, եւ «ոչ մի տեղ չէին հաստատում», քանի դեռ նա չսկսեց «աղաչել» ինձ Սենատից դուրս պաշտոնի մասին», եւ նախագահը նշանակել է նրան այդ պաշտոնում, չնայած բոլորը համոզում էին, որ չանի այդ քայլը։
Ավելի վաղ Բոլթոնը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ նախագահի հանդեպ իմփիչմենթի շրջանակներում Սենատում ցուցմունքներ տալու իր պատրաստակամության մասին։
Դրանից հետո հայտնի դարձավ, որ Սենատում հանրապետական մեծամասնությունը չի կարողացել արգելափակել Բոլթոնին որպես վկա կանչելու դեմոկրատների փորձերը։
Այն մասին, որ Բոլթոնը մտադիր է գիրք հրատարակել, հայտնի էր դարձել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին։
Աղբյուրների տվյալների համաձայն, Բոլթոնի շահերը ներկայացրել է Javelin գրական գործակալությունը, որի հաճախորդներից են եղել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի անանուն ներկայացուցիչը, որի «Նախազգուշացում» գիրքը լույս է տեսել նոյեմբերի 19-ին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը