Amnesty International-ը քննադատել է մերձարեւելյան կարգավորման հարցով Թրամփի ծրագիրը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն նպաստում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ չպետք է մոլորեցնի այն, որ գործարքում նշված տարածքների փոխանակման սկզբունքը ենթադրում է Պաղեստինի տարածքների հետագա անեքսիա, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաղեստինի հողերի ավելի քան կեսդարյա օկուպացիայի ընթացքում Իսրայելն ամրապնդել է պաղեստինցիների նկատմամբ խտրականության համակարգ՝ հերքելով նրանց հիմնարար իրավունքները… Տվյալ գործարքը նշանակում է կոշտ, հակաօրինական քաղաքականության հաստատում»,- ասել է կազմակերպության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆիլիպ Լյութերը:
Կազմակերպությունը միջազգային հասարակությանը կոչ է արել մերժել ԱՄՆ նախագահի նախաձեռնությունները:
Հունվարի 28-ին Թրամփը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով այսպես կոչված «դարի գործարքի» առանցքային դրույթների մասին: Դրույթների թվում են Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը պաղեստինական տարածքներում արդեն հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաեւ զինված պայքարից արաբական պետության հրաժարումը: Բացի այդ, Վաշինգտոնում առաջարկել են «անբաժանելի» Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արեւելյան Երուսաղեմը»՝ Պաղեստինի մայրաքաղաք:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել Թրամփի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ «ՀԱՄԱՍ» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը