«Ներեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ շատ եմ սիրում». Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երեխաներին թողած հայրը ներողություն է խնդրել նրանցից (տեսանյութ)
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իր 2 երեխաներին թողած հայրը նրանցից ներողություն է խնդրել` իր արարքը բացատրելով չկարողանալու վախով և նրանց ավելի լավ կյանք տալու ցանկությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ սիրելի որդիներից: Ներեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ շատ եմ սիրում, դուք միակ բանն եք, որ ունեմ իմ կյանքում, կյանքիս իմաստն եք: Ես թուլություն ցուցաբերեցի, վախեցա, որ չեմ կարողանա, այդ իսկ պատճառով ձեզ թողեցի Մոսկվայի օդանավակայանում` իմանալով և հասկանալով, որ շուրջը շատ մարդիկ կան, ոստիկանության ու օդանավակայանի աշխատակիցներ, որ ձեզ վտանգ չի սպառնում: Ես հույս ունեի, որ աշխատանք կգտնեմ ու կվերադառնամ ձեր հետևից, որպեսզի էլ երբեք չբաժանվենք, որպեսզի տամ ձեզ այն կյանքը, որ ես երբևէ չեմ ունեցել»,-ասել է տղամարդը տեսանյութում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:
Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել