ՌԴ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հուզվել է եթերում (տեսանյութ)
ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հուզվել է, երբ պատմել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի եղբայրական գերեզման կատարած այցի մասին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Նա պատմել է, որ դպրոցական տարիքում այցը Պիսկարևյան գերեզմանատուն իր վրա ուժեղ տպավորություն է թողել:
«Կես միլիոն մարդ եղբայրական գերեզմանում: Եվ այդ ամբողջը դավաճանե՞լ: Հանուն րոպեական նպատակների՞: Այս ամբողջը վերցնել ու դավաճանե՞լ»,-ասել է Սոլովյովը և նրա աչքերին արցունքներ են հայտնվել:
Հաղորդավարի խոսքով` նման վայրեր այցելությունը պետք է ապահովվի կրթական հաստատությունների կողմից:
«Ես կարծում եմ, որ ցանկացած երեխա պետք է պետության հաշվին գա և տեսնի Պիսկարևյան գերեզմանատունը»,-ավելացրել է Սոլովյովը: Նա դա անվանել է «ամբողջ կյանքի պատվաստում»:
Տեսանյութը` այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել