Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը խոստովանել է, որ արտամուսնական կապից ծնված երեխա ունի
Բելգիայի նախկին միապետ Ալբերտ 2-րդը մեկ հայտարարությամբ վերջ է դրել տասնամյակներ շարունակ իր անձի շուրջ ծավալվող սկանդալին, որը վերաբերում է արտամուսնական կապից երեխա ունենալուն:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դատական քաշքշուկներից հոգնելով՝ նախկին թագավորն իր իրավաբանների միջոցով հայտարարություն է տարածել՝ ասելով, որ հիսունմեկամյա նկարչուհի և քանդակագործ Դելֆին Բոելն իր ապօրինի դուստրն է:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ալբերտ 2-րդը համաձայնել է ԴՆԹ թեստ անցնել և թեստի գիտական եզրակացությունը ստանալուց հետո ընդունել է, որ Բոելի կենսաբանական հայրն է:
Այժմ Բոելը բելգիական գահի ժառանգորդների թվում 15-րդն է և կարող է արքայադստեր տիտղոս ստանալ: Բացի այդ, հոր մահից հետո նա կարող է նաև ժառանգություն ստանալ:
Հայտնի է, որ նախկին միապետի և Բոելի մոր սիրավեպը ժամանակին սպառնալիքի տակ է դրել թագավորական ընտանիքի ընտանեկան կյանքն ու երջանկությունը: Ալբերտ 2-րդն այս մասին խոստովանել է իր ելույթներից մեկում՝ նշելով, որ ինքն ու թագուհի Պաոլան կարողացել են հաղթահարել ճգնաժամը, որի պատճառով քիչ էր մնում քանդվեր իրենց ընտանիքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել