Իրանցի զինվորականները երկրի նախագահից 3 օր թաքցրել են ուկրաինական ինքնաթիռի` իրենց կողմից խոցված լինելու փաստը
Իրանի զինվորականները, որոնց ղեկավարում է այաթոլլահ Ալի Խամենեին, երեք օր երկրի նախագահ Հասան Ռոհանիից թաքցրել են այն փաստը, որ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից: Այս մասին տեղեկացնում է New York Times պարբերականը:
Պարբերականը վերականգնել է ինքնաթիռի կործանմանը հաջորդած առաջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Առաջին բարձրաստիճան զինվորականը, որը իմացել է ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին, եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: Նա իր իմացածի մասին տեղյակ է պահել գործընկերներին՝ այդ թվում Իրանի բանակի ներկայացուցիչներին: Նրանք միայն երեք օր անց են խոստովանել, որ իրենք են խոցել ինքնաթիռը:
Իրանական իշխանությունները այդ ամբողջ ընթացքում հերքում էին իրենց մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը, իսկ նախագահ Ռոհանին մի քանի անգամ փորձել էր զանգահարել զինվորականներին, սակայն վերջիններս զանգերին չեն պատասխանել:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել