Չինաստանը շրջանցել է Ռուսաստանին՝ դառնալով ԱՄՆ-ից հետո աշխարհում զենք արտադրող 2-րդ երկիրը
Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ զենք արտադրող երկիրն ԱՄՆ-ից հետո: Այս մասին ասվում է Ստոկհոլմի աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի (Sipri) զեկույցում:
Չինաստանի ռազմարդյունաբերական համալիրի գնահատման համար փորձագետները ուսումնասիրել են չինական զենք արտադրող 4 ընկերությունների հաշվետվությունները: Ավելի վաղ Sipri-ն չինական ընկերություններին չէր ներառել իր 100 խոշորագույն զենք արտադրողների ցուցակում, քանի որ մինչ այս դժվար էր գնահատել այդ ընկերությունների ներուժը: Բայց հետագայում որոշ խոշոր չինական ընկերություններ սկսել են հաշվետվություններ հրապարակել:
Sipri-ում ընդգծել են, որ 2017 թվականին զենքի արտադրությամբ զբաղվող առաջատար 20-յակում ընդգրկվել էին 11 ամերիկյան, 6 եվրոպական և 3 ռուսական ընկերություններ: Եթե այդ ցուցակը կազմվեր հիմա, ապա ուսումնասիրված բոլոր չորս չինական ընկերությունները կներառվեին 20-յակում, ընդ որում, նրանցից երեքը` առաջին տասնյակում:
Չինական 4 ընկերությունների զենքի ընդհանուր վաճառքը 2017 թվականին կազմել է 54,1 միլիարդ դոլար: Դա 16,4 միլիարդով ավելի է, քան 2017 թվականին Ռուսաստանի 10 խոշորագույն ընկերությունների վաճառքը միասին վերցրած:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել