Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները մեծ չեն. շվեյցարացի պատմաբան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները մեծ չեն։ Այս մասին մայիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ելույթի ժամանակ ասաց շվեյցարացի պատմաբան Հանս-Լուկաս Քիզերը։ Նա Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում զգալի ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակին է արժանացել։
Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայում այդ հարցի շուրջ որոշակի դեժավյու է առկա, ինչը շատ վտանգավոր է։ Հանս-Լուկաս Քիզերն ասել է, որ ինքը Հայաստանով սկսել է հետաքրքրվել 1980-ականներին։ «Այդ ժամանակ ես պատմության ֆակուլտետի ուսանող էի։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում իմ ներդրմանը, պետք է ասել, որ ընդամենը իմ գործն եմ կատարում՝ որպես պատմաբան»,-ընդգծել է նա։
Ստամբուլում «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով եւս արժանացել է նախագահի մրցանակին՝ Հայոց ցեղասպանության հարցում զգալի ներդրման համար, իր հերթին, նշել է, որ հայերն այսօր էլ Թուրքիայում շարունակում են պահպանել ազգային ավանդույթները։ «Ես տարիներ շարունակ Հրանտ Դինքի հետ աշխատել եմ միեւնույն սենյակում, եւ այսօր շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդն ընթանում է միեւնույն ճանապարհով», - հավելել է Էստուկյանը։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով