Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` մայիսի 27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +20+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +24+26,
Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +25+27,
Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +25+27,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +25+27,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +15+18, ցերեկը` +25+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +20+23,
Արցախում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +20+24:

















































