Թրամփը մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ակցիային` դառնալով պատմության մեջ այդ քայլին դիմած ԱՄՆ առաջին նախագահը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ մասնակցել է Վաշինգտոնում անցկացված հղիության արհեստական ընդհատման դեմ ամենամյա միջոցառմանը, հայտնում է BBC լրատվականը:
ԱՄՆ-ի տարբեր անկյուններից ժամանած տասնյակ հազարավոր ամերիկացիներ մասնակցել են «Քայլերթ հանուն կյանքի» ակցիային, պատմության մեջ առաջին անգամ ամբիոնից ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը` Դոնալդ Թրամփը:
Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահն այս իրադարձությունը նախընտրական քարոզարշավի անցկացման համար որպես կարևոր հարթակ է ծառայեցրել, գրում են լրատվամիջոցները: Միջոցառման կարևոր մասերից է եղել «Ամերիկան կրկին հզոր» կարգախոսը և տեղանքում Թրամփի լուսանկարներով պաստառների, դրոշների, շապիկների վաճառքը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելել է «Քայլերթ հանուն կյանքի» միջոցառմանը: Չծնված երեխաները Սպիտակ տանը դեռևս երբեք ավելի մեծ պաշտպան չեն ունեցել… Յուրաքանչյուր կյանք այս աշխարհ սեր է բերում: Յուրաքանչյուր երեխա ուրախություն է բերում իր ընտանիք: Յուրաքանչյուր մարդ արժանի է պաշտպանության»,- ասել է Թրամփը ժողովրդին ուղղված իր խոսքում:
Հենց շարժման կողմնակիցները նշում են, որ քայլերթն այնքան ժամանակ կիրականացնեն, մինչև որ հղիության արհեստական ընդհատումներն արգելվեն ամբողջ երկրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել