Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում: Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ISNA գործակալությանը:
«Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա:
Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը:
Միևնույն ժամանակ, նախարարն այս դեպքը համեմատել է 1988 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից սխալմամբ իրանական ուղևորատար ինքնաթիռի խոցման հետ:
«Վաշինգտոնը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել այս միջադեպի համար: Նույնիսկ այդ հարձակման մեջ ներգրավված սպան մեդալ է ստացել»,- հայտարարել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում ավելի ուշ հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել