Գերմանիայում Tesla գործարանի տարածքում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից 25 չպայթած ռումբ
Բեռլինի մերձակայքում, որտեղ Tesla ընկերությունը պատրաստվում է կառուցել իր առաջին եվրոպական գործարանը, հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած չպայթած 25 ռումբ: Ընդհանուր առմամբ ռազմամթերքի քաշը գերազանցում է 85 կիլոգրամը, գրում է Մոտոր-ը:
Գերմանիայի տարածքում հաճախ է հայտնաբերվում 75-ամյա հնության զինամթերք, որը գցել են խորհրդային, ամերիկյան եւ բրիտանական զորքերը: Ինչպես գրում է ABC-ն, վերջին շաբաթվա ընթացքում դա արդեն երկրորդ դեպքն է. վերջերս ստիպված էին մասնակի տարհանել Քյոլնն ու Բեռլինը քաղաքների կենտրոնական մասերում հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծելու համար:
Այն մասին, որ Իլոն մասկը պատրաստվում է գործարան կառուցել Գրեմանիայի մայրաքաղաքում, հայտնի էր դարձել 2019 թվականի նոյեմբերի կեսերին: Նախնական ծրագրի համաձայն՝ դրա կառուցումը կավարտվի 2021 թվականին, իսկ թողարկված առաջին մոդելը կլինի Model Y քրոսովերը:
Ապագա գործարանի համար հատկացրել են ընդհանուր առմամբ 300 հեկտար հողատարածք: Այժմ շինարարները կատարում են ծառահատման աշխատանքներ եւ տարածքը նախապատրաստում շինարարության համար: Ընդ որում՝ Մասկը խոստացել է Gigafactiry-ի մերձակայքում տնկել երեք անգամ ավելի շատ ծառեր, քան ստիպված է ոչնչացնել:
Բացի ամերիկյան գործարանից, որն առաջինն էր ընկերության համար, Tesla-ն ունի արտասահմանյան ձեռնարկություններ Շանհայում: Այժմ այդտեղ հավաքում են Model 3-ի ամենաբյուջետային տարբերակը, սակայն արդեն ընթացիկ տարվա ամռան ընթացքում ընկերությունը ցանկանում է նախաձեռնել նաեւ Model Y թողարկելու աշխատանքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել